Այն աշխատանքն ու ծրագրերը, որ իրականացնում էի որպես լրագրող, հույս ունեմ առաջիկայում իրականացնել նաև որպես ավագանու անդամ. Գայանե Աբրահամյան

Լուրեր

12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
Բոլորը

Լրագրող, «Հոդված 3» ակումբի հիմնադիր և տնօրեն Գայանե Աբրահամյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է մեր սիրելի գործընկերը:

«Սիրելի ընկերներ, պատիվ ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին և այն աշխատանքն ու ծրագրերը, որ իրականացնում էի, որպես լրագրող, վերջին տարիներին նաև որպես հասարակական կառույցի ղեկավար, հույս ունեմ, առաջիկայում իրականացնել նաև որպես ավագանու անդամ:

Լրագրողի համար սա չափազանց պատասխանատու որոշում է, որին դժվարությամբ հանգեցի, սակայն կարծում եմ, որ այն բոլոր հիմնահարցերը, որոնք տարիներ շարունակ եղել են իմ ուշադրության կենտրոնում՝ հանրային տարածքների ու այգիների անխնա ոչնչացում, քաղաքի ճարտարապետական տեսքի աղավաղում, տրանսպորտային խնդիրներ, քաղաքային բյուջեի մսխումներ ու քաղաքային տնտեսության զարգացման ծրագրերի բացակայություն, կոռուպցիոն անծայր շղթաներ, կրթության իրավունքի իրացման անհամաչափ հասանելիություն, քաղաքի իրական մատչելիություն ու ներառականություն, պոլիկլինիկաների անմխիթար վիճակ, աղբահանություն ու բազմաթիվ այլ հիմնահարցեր, հնարավոր նոր կարգավիճակում շատ ավելի արդյունավետ բարձրաձայնելու և լուծելու լծակներ կունենամ:

Առաջիկա ընտրություններն առաջին փորձաքարն են դառնալու ընտրական նոր մշակույթի, քաղաքական պայքարի նոր սկզբունքների՝ ընտրակաշառքներից, վարչական ռեսուրսից ու ճնշումներից զերծ, որտեղ պայքարի են դուրս գալու ոչ թե ընտրակեղծարարները, հանրային կարծիքի մանիպուլյացիաների վարպետները, այլ քաղաքական օրակարգեր, մտքեր ձևակերպողներն ու հստակ, իրատեսական ծրագրեր ներկայացնողները:

Մայրաքաղաքի բնակիչներն այս անգամ իրապես ընտրություն են կատարելու, ոչ թե պարզապես մասնակցելու են քվեարկությանը, ընտրություն են կատարելու ոչ թե ասֆալտի ու ընտրակաշառքի միջև, այլ՝ ծրագրերի ու պատրաստված թիմի, և վերջապես, մայրաքաղաք Երևանը ղեկավարվելու է ոչ թե «նշանակված» մեկ անձի, այլ՝ ընտրված ավագանու պատշաճ վերահսկողությամբ և պատրաստված թիմի կողմից:

Հաջողություն բոլորիս, արդար ու թափանցիկ ընտրություններն ամրապնդելու են հեղափոխության արժեքներն ու առկա մարտահրավերները հաղթահարելու նոր ներուժ են տալու»,- գրել է նա: