Կարող էին ազգային հերոսի կոչում տալ․ Նինա Կարապետյանցը՝ ոստիկանության զորքերի հրամանատարին գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանին նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր շնորհեց գեներել-մայորի զինվորական կոչում։ Պարգևատրումը սոցիալական ցանցերում քննադատության է արժանացել՝ հաշվի առնելով ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառումը հատկապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ընթացքում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ «Եռաբլուրում» 2022-ին տեղի ունեցած դեպքերից հետո, երբ զոհված զինվորների ծնողներին բիրտ ուժով այնտեղից հեռացրած ոստիկանները պատասխանատվության ենթարկվելու փոխարեն մեդալներ ու կոչումներ ստացան, այս մոտեցումը զարմանալի չէ։

«Ես կարծում եմ, որ համեստություն են արել, գեներալ-մայորի կոչումը բավարար չէ այն գործողությունների համար, որոնց ականատես եղանք բոլորս։ Կարծում եմ՝ կարող էին նաև ազգային հերոսի կոչում տալ, դա ավելի համարժեք կլիներ այն տրամաբանության մեջ, որով առաջնորդվում է այսօրվա իշխանությունը։ Սա այն վարքագիծն է, որին մենք ականատես ենք եղել տասնամյակներ շարունակ, երբ իշխանությանը հավատարիմ ծառայող տարբեր պաշտոնյաներ ստացել են և՛ կոչումներ, և՛ ավելի բարձր ուսադիրներ։ Որևէ իշխանություն գործող իշխանությունների նման չի արժեզրկել կոչումների, ուսադիրների արժեքը»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Ի դեպ, այսօր Սարդարապատում սևբերետավորները, գեներել-մայորի զինվորական կոչում ստացած Հայկ Բաբայանի գլխավորությամբ, խոչընդոտել են Գարեգին Բ կաթողիկոսի և լրագրողների մուտքը հուշահամալիր։ Թե ինչու է խոչընդոտվում լրագրողների աշխատանքը և թույլ չեն տալիս բարձրանալ հուշահամալիր, այս հարցին ի պատասխան Հայկ Բաբայանը լրագրողներին հորդորել է դիմել վարչապետի արարողակարգի պատասխանատուին։

Արփի Հակոբյան