ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ուսանողներին՝ նշելով, որ հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։
«Սիրելի ուսանողներ,
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։ Ձեզնից շատերը, տարբեր բուհերից, արդեն տեղում են և աջակցում են իրականացվող աշխատանքներին։ Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։ Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարևոր աշխատանքին»,- գրել է նախարարը։