Մենք հավատարիմ ենք ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը․ Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ
Քաղաքականություն
28.05.2024 | 17:39Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին շնորհավորել է Հայաստանին, հայ ժողովրդին, կառավարությանն ու իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ։ Այս մասին Վրաստանի ԱԳ նախարարը գրել է X-ի իր էջում։
«Թող այս օրը ձեր ժողովրդի համար խաղաղությամբ, միասնությամբ և բարօրությամբ լի լինի։ Մենք հավատարիմ ենք շարունակել մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերության և յուրահատուկ կապերի հետագա ամրապնդումը»,- ասվում է գրառման մեջ։