Ադրբեջանի ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններն Անկախության օրվա կապակցությամբ ցույց են անցկացրել Ադրբեջանի Հանրապետության հիմնադրի Մամեդ Էմին Ռասուլզադեի հուշարձանի մոտ։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ երկու առաջատար ընդդիմադիր ուժերը՝ «Մուսավաթ» կուսակցությունը և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հանրահավաքներ են անցկացրել։

Իր ելույթում «Մուսավաթ»-ի ղեկավար Իսա Ղամբարն իր ելույթում ասել է, որ երկրում հաստատվել է «անձնական իշխանության ռեժիմ» և ոտնահարվում են մարդու ազատություններն ու իրավունքները։

«Հարյուրավոր քաղբանտարկյալներ են բանտերում, «Մուսավաթ»-ը կշարունակի պայքարել Ադրբեջանում հավասարության, ժողովրդավարության, զարգացման համար, չնայած այն ամենին, ինչ թշնամիներն ասում են կուսակցության մասին»,- ասել է Ղամբարը՝ նշելով, որ կուսակցությունը շարունակելու է Ռասուլզադեի գիծը՝ Թուրքիայի հետ Ադրբեջանի մերձեցման։

Իր հերթին, Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին իր կողմնակիցների հանրահավաքում նույնպես կոչ է արել պայքարել Ադրբեջանում ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարության համար։ Նա ասել է, որ ակցիայի նախօրեին ոստիկանությունը «կանխարգելիչ միջոցներ» է ձեռնարկել կուսակցության ակտիվիստների նկատմամբ՝ փորձելով թույլ չտալ նրանց մասնակցել հանրահավաքին։

Բողոքի ցույցերին մասնակցել է մի քանի հազար մարդ։ Ոստիկանությունը չի միջամտել։

Հավելենք, որ օրերս «Մուսավաթ»-ը մասնակցում էր Ադրբեջանի նախագահականի կողմից կազմակերպված իշխանությունների ու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը քննադատություններ է առաջացրել։ Ժողովրդական ճակատը հանդիպմանը չէր մասնակցել։

Նշենք, որ Բաքվի գործադիր իշխանությունն օրերս կրկին մերժել էր ընդդիմադիր ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի դիմումը՝ մայիսի 19-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ։ Ավելի վաղ, Բաքվի գործադիր իշխանությունը երկու անգամ մերժել էր արտոնել նախ՝ ապրիլի 21-ին, ապա՝ մայիսի 5-ին նշանակված հանրահավաքները։

Ընդդիմությունը ցանկանում է հանրահավաք անցկացնել քաղբանտարկյալների ազատ արձակման, ընտրական բարեփոխումների, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ստորագրման, ցամաքային սահմանների բացման, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման և այլ պահանջներով։

Էմմա Չոբանյան