Հանրապետության օրը խորհրդանշում է պետականության վերականգնումն ու անկախ և ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը․ Արարատ Միրզոյան
Քաղաքականություն
28.05.2024 | 16:44ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հանրապետության օրվա առիթով գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր մենք նշում ենք Հանրապետության օրը, որը խորհրդանշում է պետականության վերականգնումն ու անկախ և ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը։ Քանի որ մենք անցնում ենք դժվար ժամանակների միջով, դրանք այն արժեքներն են, որոնք պետք է առաջնորդեն մեզ ուժեղ և ժողովրդավարական Հայաստանի ճանապարհին, ներառյալ հուսալի միջազգային գործընկերությունների միջոցով»,- գրել է Արարատ Միրզոյանը։