Աղստև գետի վարարման պատճառով մասնակի փլուզվել է Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը
Իջևանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ Աղստև գետի վարարման պատճառով մասնակի փլուզվել է Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Անվտանգությունից ելնելով, երթևեկությունն այս պահին տվյալ կամրջով արգելված է։
Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ։