Հայաստանում գետերի ջրի մակարդակը՝ մայիսի 28-ի դրությամբ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի երեկոյան 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ հիմնականում դիտվել է նվազում, առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում. Դեբեդ գետի Այրում դիտակետում ջրի ելքը նվազել է 26 մ3/վ-ով և կազմել 214 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 75.5 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 մ3/վ), որը 10 մ3/վ-ով ավել է մայիսի 27-ի ժամը 20։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 27-ի ժամը 20։00-ի համեմատ նվազել է 11.2 մ3/վ-ով և կազմել՝ 61.4 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 մ3/վ), Տաշիր գետում ջրի ելքը բարձրացել է 13.1 մ3/վ-ով և կազմել՝ 28.3 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 մ3/վ)․ տեղեկացնում է armmonitoring-ը։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 16.0 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 մ3/վ), որը մայիսի 27-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 4.4 մ3/վ-ով։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 28-ի 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 6.5 մ3/վ-ով և կազմել է 86.0 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 մ3/վ)։

Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում ևս դիտվել է ջրի ելքերի նվազում և մայիսի 28-ի 08։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 6.90 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 մ3/վ):

Անցած գիշեր Լոռիում և Տավուշում դիտվել է անձրև, տեղումների քանակը Լոռիում կազմել է 7-13 մմ, Տավուշում՝ 3-7մմ։