Փաշինյանից դժգոհ լինելով՝ մարդիկ հների վերադարձ չեն ուզում, չեն խաբվում նոր փաթեթավորմանը, այլապես փողոցում կլինեին․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու աջակիցներն այսօր առավոտից Երևանում դարձյալ բողոքի ակցիաներ էին  իրականացնում՝ փորձելով փակել մայրաքաղաքի կենտրոնական հատվածի փողոցները: Ըստ ՆԳՆ-ի՝ 285 մարդ բերման է ենթարկվել, այնուհետև՝ ազատ արձակվել։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպով ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակված: Ասել են, որ քննությունից հետո կկարողանան հստակեցնել, թե քանի ծառայողի լիազորություն կկասեցվի։

Կադրերում երևում է, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ պատգամավորին քաշքշում, լսվում են սեռական բնույթի հայհոյանքներ: ՔԿ-ից էլ հայտնել են, որ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածի հիմքով 1 անձ է ձերբակալվել։ Նա ըստ ոստիկանների, «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազ է կիրառել իրենց նկատմամբ։

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը անթույլատրելի է համարում բռնությունը՝ լինի ոստիկանության, թե ընդդիմության կողմից։  Ըստ նրա՝ անհասկանալի է՝ ինչ է իրականության մեջ նշանակում հոգևոր ծառայության սառեցումը․

«Միայն ինձ չի, որ անհասկանալի է սա, բազմաթիվ մարդկանց գրառումներ եմ տեսել, ովքեր իրապես չեն հասկանում՝ սա ինչ է նշանակում, հոգևոր ծառայությա՞ն, թե դասի սառեցում է լինում։ Եթե մեկին կարելի է սառեցնել, ինչո՞ւ մյուսին չի կարելի հայեցողական որոշում կայացնել։ Առաջին անգամ ենք լսում, որ հոգևորականը վարչապետի թեկնածու է հռչակվել, այլև սառեցվել են ինչ-որ պրոցեսներ»։

Իրավապաշտպանը այս պրոցեսի տակ հետին միտք է տեսնում՝ այն իմաստով, որ Գարեգին Բ կաթողիկոսը կամ Հայ առաքելական եկեղեցին չեն ուզում ուղիղ փոխկապակցվել հետագա հնարավոր գործողությունների հետ․ «Իր վրայից ուղղակի մի կողմ է դնում պատասխանատվությունը՝ ասելով, թե տվյալ անձը իրենց մոտ չի ծառայում»,- նշում է Նինա Կարապետյանցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան