Որքան մեծ լինեն համայնքային բյուջեները, այնքան համայնքներում ավելի շատ ծրագրեր կարելի է իրականացնել. Սուրեն Պապիկյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են  համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացին վերաբերող  հարցեր:

Նախարարը հանձնարարել է հետևողական լինել համայնքներում հարկերի վճարման, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից  պարտքերի մարման գործընթացների նկատմամբ, նշելով, որ  որքան մեծ լինեն համայնքային բյուջեները, այնքան համայնքներում  ավելի շատ ծրագրեր կարելի է իրականացնել:

Խորհրդակցության ընթացքում հերթական անգամ առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերվել  համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացի նկատմամբ: Մասնավորապես` տեղեկացվել է, որ  նախորդ շաբաթ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանություն է ստացել 35 ծրագիր, քննարկման է ներկայացվել ևս 41-ը։ Ֆինանսավորման գործընթացներն արդեն մեկնարկել են 25 ծրագրի համար: Նախարարը կարևորել  է ծրագրի մասին հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման և այս ուղղությամբ արդյունավետ և համակարգված աշխատանքների կազմակերպման հարցերը: Ի թիվս օրակարգային մյուս հարցերի` քննարկվել  է  «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում  սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպումը համայնքներում:  Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարևորվել է  շաբաթօրյակի հստակ սխեմաների, ինչպես նաև ըստ տարածքների պահանջվող տեխնիկայի վերաբերյալ հստակ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը:

Խոսելով մարզային (համայնքային) ենթակայության սոցիալական աջակցության տարածքային մարմիններում նպաստառուներին  գումարների հատկացման գործընթացների օրինականության մասին` նախարար Պապիկյանը հորդորել է մարզպետներին  անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել իրավապահ մարմիններին` այս կառույցներում հնարավոր չարաշահումները բացահայտելու նպատակով:

Հաշվի առնելով Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը` Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել ոռոգման նպատակով տրամադրվող ջրի քանակի, դրա նպատակային և համաչափ բաշխման հետ կապված հարցերը և մինչև ոռոգման սեզոնի ավարտը 10-օրյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին։ Այս համատեքստում  քննարկել գյուղացիական տնտեսություններին ոռոգման նպատակով ջուրը նպատակային օպտիմալ քանակով տրամադրելու, ինչպես նաև դրա այլընտրանքային տարբերակների վերաբերյալ հարցերը և արդյունքների մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել: 

Ոռոգման ջրի վատնումները բացառելու նպատակով նախարարը հանձնարարել  է  Սևանից ջրառի մեկնարկին զուգահեռ մարզերում աշխատանքային խմբեր ձևավորել և տեղերում պարբերական այցեր իրականացնել: Խորհրդակցության ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ խնդիր է դրված հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներն ապահովել  պատշաճ պայմաններ ունեցող հասարակական զուգարաններով։ Մարզպետներին հանձնարարվել  է   ուսումնասիրել մարզի տարածքում, ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված առևտրի կետերում առկա հասարակական զուգարանների համապատասխանությունը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի  պահանջներին և տեղեկացնել ուսումնասիրության արդյունքների մասին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: