Թուրքիան պատասխանել է ԱՄՆ-ին․ «Մենք ոչ թե գնորդ ենք, այլ դաշնակից»

Լուրեր

12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
Բոլորը

Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։ Ամերիկյան պատվիրակությունում տեղ են գտել Ներկայացուցիչների պալատի անդամներ Միշել Թուրները, Ջոն Գարամենդին և Ջոն Մարինոն, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդականի օգնական Ռոբերտ Հուդը. տեղեկացնում է ermenihaber-ը:

Ամերիկյան պատվիրակությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսի մասնակցությամբ հանդիպումներ է ունեցել նաև մեջլիսում, ինչպես նաև՝ Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության ընկերության (TAI) ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների հիմնական օրակարգային թեման ռուսական «S-400» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի և «F-35» ռազմական ինքնաթիռների գնման հարցն է։ Կոնգրեսականները տեղեկացրել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «S-400» համակարգերի հետ կապված տեխնիկական փորձաքննություն է իրականացնում, որի արդյունքում 60 օրվա ընթացքում եզրակացություն կներկայացվի կոնգրեսին։ Այդ եզրակացությունը նպատակ ունի պարզելու՝ արդյոք «S-400»-ները համապատասխանում են ՆԱՏՕ-ի զինանոցին։

Թուրքական աղբյուրի համաձայն՝ ամերիկյան պատվիրակությունը թուրքական կողմին հետևյալ ուղերձն է հղել․ «Դեռ ժամանակ կա, եթե թուրքական կողմը հրաժարվի «S-400» գնելուց, կոնգրեսը կարող է չեղարկել «F-35»-ների՝ Թուրքիային հանձնելու տարեթվի հետաձգման որոշումը»։ Ի պատասխան՝ թուրքական կողմն ընդգծել է, որ Թուրքիան ոչ թե գնորդ է, այլ ԱՄՆ-ի դաշնակիցը։ Թուրքիան հիշեցրել է, որ կոնգրեսը հակաթուրքական որոշումներ է կայացնում՝ կոչ անելով փոխել որդեգրված բացասական դիրքորոշումը։

Բանակցությունների ընթացքում թուրքական կողմը բարձրացրել է նաև PKK–ի (Քուրդիստանի բավորական կուսակցություն) հարցը՝ մեղադրելով ԱՄՆ-ին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում իր պարտավորությունները չկատարելու մեջ։ 

«Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում Թուրքիան կարևորել է նաև FETÖ-ի (Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորում) առաջնորդ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը։