ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների
Քաղաքականություն
24.05.2024 | 15:27Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների համար կանչվել է Մոսկվա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մայիսի 24-ին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա»,-ասվում է հրապարակման մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։