Վերաբացվել է Նոյեմբերյանի հիմնանորոգված ավագ դպրոցը

Լուրեր

12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել Նոյեմբերյանի հիմնանորոգված ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Տավուշի մարզում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը. փոխանցում է նախարարության լրատվական ծառայությունը:

Նա շնորհավորել է աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց ունենալու կապակցությամբ: Նախարարն իր խոսքում գոհունակություն է հայտնել շինարարներին` աշխատանքները որակով ու ժամկետում իրականացնելու համար:
Նոյեմբերյանի ավագ դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող«Կրթության բարելավում վարկային ծրագրի» շրջանակներում: Հիմնանորագվել է դպրոցի մեկ մասնաշենքը, իրականացվել են բոլոր 7 մասնաշենքերի սեյսմակայունությանն ուղված ամրացման աշխատանքներ, բարեկարգվել են դպրոցի բակը, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակները:

Տեղեկացնենք նաև, որ «Կրթության բարելավում վարկային ծրագրի» շրջանակում այս տարի շահագործման կհնաձնվեն հիմնովին վերակառուցված ևս 4 մարզային ավագ դպրոցներ (Արարատի մարզի Արարատ քաղաքի ավագ դպրոց, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոց, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 1 ավագ դպրոց և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոց): Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հատուկ ուշադրություն է դարձվել ավագ դպրոցների կարիքներին. տեխնիկական, բնագիտական և հումանիտար հոսքերի ուսուցման կազմակերպման համար: Հաշվի են առնվել, թե ինչ տիպի դասասենյակներ և սարքավորումներ են անհրաժեշտ դպրոցին` ֆիզիկայի, քիմիայի, բնագիտության լաբորատորիաներ, համակարգչային սենյակներ և այլն: Բացի այդ հիմնանորոգման նախագծերում պահպանվել են ներառական կրթության կազմակերպման պահանջները, այսինքն` վերակռուցված դպրոցների շենքերն ունեն հարմարեցված միջավայր: Բացի բուն շենքի հիմնանորոգումից, կատարվել է տարածքների բարեկարգում, կառուցվել են մարզական խաղահրապարակներ, մարզադահլիճներ: Հիմնանորոգվող դպրոցները ընտրվել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից մշակված և Համաշխարհային բանկիկողմից հաստատված չափանիշների հիման վրա, որտեղ բացի շենքային պայմանների գնահատականից, հիմք է ընդունվել դպրոցի կառուցման տարեթիվը և աշակերտների քանակը: