Խորհրդանշական է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների սերը վայելող Ազնավուրի հարյուրամյակը տոնել ՄԱԿ-ում. դեսպան Մարգարյան

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

Մայիսի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նախագահը, Գլխավոր քարտուղարի տեղակալներ, ՄԱԿ անդամ երկրների բազմաթիվ դեսպաններ ու ներկայացուցիչներ։

«Միջոցառման մեկնարկին ելույթ ունենալով ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանն անդրադարձավ Ազնավուրի հսկայական ժառանգությանը՝ երգարվեստին, հումանիտար գործունեությանը՝ շեշտելով, որ խորհրդանշական է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների սերը վայելող Ազնավուրի հարյուրամյակը տոնել ՄԱԿ-ում. կազմակերպություն, որը մարմնավորում է մեծ և փոքր պետությունների համաշխարհային հանրությունը։

Возможно, это изображение 10 человек, флейта, кларнет и скрипка
Միջոցառմանը ներկայացվեց ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի՝ Ազնավուրի կյանքի և գործունեության դրվագները պատկերող եզակի լուսանկարների ցուցահանդեսը։

Երեկոյի ընթացքում ՄԱԿ-ի աշխատակիցներից կազմված բազմազգ երգչախումբը (UN Singers) հանդես եկավ Ազնավուրի սիրված երգերի կատարումներով։

Возможно, это изображение 7 человек, скрипка, кларнет и флейта

Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում»,- ասված է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Возможно, это изображение 1 человек, толпа и текст