Մակրոնը կուժեղացնի Նոր Կալեդոնիայում անվտանգության ուժերը

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Նոր Կալեդոնիա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է անվտանգության ուժերի ուժեղացման մասին՝ ավելի քան մեկ շաբաթ տևած բռնություններից հետո կարգուկանոնը վերականգնելու համար, գրում է Euronews-ը։

Մայիսի 13-ից սկսած Փարիզը մոտ 3000 ժանդարմ, ոստիկան և անվտանգության այլ ուժեր է ուղարկել արշիպելագ:

«Այս ուժերը կմնան իրենց տեղում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, այդ թվում՝ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ժամանակ»,- ասել է Մակրոնը:

Նա նաև ասել է, որ Նոր Կալեդոնիայում հայտարարված արտակարգ դրությունը չպետք է երկարաձգվի՝ պայմանով, որ ճանապարհային արգելափակումները վերանան։

Ֆրանսիայի նախագահի այցը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ անկարգությունների ժամանակ զոհված վեց մարդու՝ երկու ժանդարմների և չորս խաղաղ բնակիչների։

Անկարգությունների պատճառ է դարձել ընտրական իրավունքի բարեփոխման օրինագիծը, որը ձայնի իրավունք կտա Նոր Կալեդոնիայի հազարավոր բնակիչների, ովքեր այնտեղ ապրել են առնվազն 10 տարի: Նորամուծության հակառակորդները մտավախություն ունեն, որ տեղի բնակչությունը՝ կանակները, ավելի մարգինալացված կլինեն: Բնիկ կանակները կազմում են Նոր Կալեդոնիայի բնակչության մոտ 40%-ը։ Անկախության կողմնակիցները մտահոգված են, որ ֆրանսիամետ ընտրողները կարող են թուլացնել իրենց շարժումը: