ԱՄՆ-ից պատվիրակություն է մեկնել Թուրքիա՝ բանակցելու F-35 կործանիչների և S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ

Լուրեր

12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
Բոլորը

ԱՄՆ և Թուրքիայի միջև լարված հարաբերություններին զուգահեռ երկու երկրներն էլ փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ելքեր փնտրել բանակցությունների միջոցով: Ստեղծված լարվածության պատճառներից մեկն էլ Թուրքիայի  և Ռուսաստանի միջև «S-400» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի գործարքի վերաբերյալ կայացած վերջնական համաձայնությունն է. փոխանցում է ermenihaber-ը:

ԱՄՆ-ն շարունակում է քայլեր ձեռնարկել Թուրքիային այդ գործարքից ետ պահելու ուղղությամբ: Այդ նպատակով Թուրքիա է մեկնել ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը:

Քննարկումներն ընթացել են Թուրքիային ամերիկյան «F-35» ռազմական ինքնաթիռների մատակարարման դադարեցման, ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գործարքի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հարցերի շուրջ:

ԱՄՆ-ի պատվիրակությունը թուրքական կողմին կոչ է արել հրաժարվել «S-400» ՀՕՊ համակարգերի գործարքից՝ նշելով, որ  հրաժարվելու պարագայում կվերանա «F-35» ռազմական ինքնաթիռների մատակարարման արգելքը:

Թուրքական կողմն էլ իր հերթին մեղադրել է ԱՄՆ-ին PKK-ի դեմ պայքարում Թուրքիային անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու մեջ և պահանջել, որ Վաշինգտոնը հրաժարվի հակաթուրքական մոտեցումներից: