Չինաստանը սկսել է մահաբեր զենք ուղարկել Ռուսաստան. Մեծ Բրիտանիա

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսը հայտարարել է, որ Չինաստանը սկսել է մահաբեր զենք ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար։ Լոնդոնում պաշտպանական համաժողովի ժամանակ Շափսն ասել է, որ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները տեղեկություն են ստացել նման մատակարարումների մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մայիսի կեսերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Չինաստան՝ իր հետ տանելով Ռուսաստանի կառավարության բոլոր առանցքային պաշտոնյաներին։

Շափսն ասել է, որ Պեկինի և Մոսկվայի միջև առևտուրն աճել է 65%-ով, ինչը «ցույց է տալիս, որ այստեղ մենք խոսում ենք շատ ավելի սերտ հարաբերությունների մասին»:

«Սրանք նոր հետախուզական տվյալներ են, որոնք ես այսօր կարող եմ գաղտնազերծել. դրանցում խոսվում է այդ մասին: Կարծում եմ, որ դա բավականին կարևոր է»,- ասել է Շափսը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չի հստակեցրել, թե չինական ինչ զինատեսակների մասին է խոսքը։