«Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին ազատ արձակելու հետ կապված կաշկանդվածություն ունի». Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 21:16
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով շուրջ մեկ տասնյակ դատապարտվածներն արդեն ազատության մեջ են, բացի՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանից: Նրա պատժի ժամկետը կլրանա հաջորդ տարի՝ նոյեմբերի 5-ին, բայց Շանթի որդին՝ Շահենը, թավշյա հեղափոխությունից հետո արդեն մի քանի անգամ դիմել է վարչապետին՝ խնդրելով ժամ առաջ Շանթ Հարությունյանին արդարացնել:

«Վարչապետը հինգ տարի շարունակ պնդել է, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, թե՛ պատգամավոր լինելու ընթացքում, թե՛ հեղափոխության օրերին: Նա ասել է, որ քաղբանտարկյալները օր առաջ պետք է ազատ արձակվեն, ինչպես տեսնում ենք բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվել, բացի քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանից»,- ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» էր նախաձեռնել։ Սակայն Մաշտոցի պողոտայում տեղի էին ունեցել բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև: Ձերբակալվել էին 14 ցուցարարներ, որնցից 12-ը դատապարտվել էին 1,5-ից մինչև 7 տարվա ազատազրկման։

Շահեն Հարությունյանը նշում է, որ հոր դեմ հարուցված գործն ամբողջովին շինծու է, դատավարությունն էլ՝ քաղաքական բնույթի: Շահենն ունի իր վարկածները, թե ինչու հայրը հեղափոխությունից հետո էլ ազատության մեջ չէ. «Քանի դեռ իշխանության կողմից չկա իմ հայտնած կարծիքներին մերժում, կարող ենք ենթադրել, որ իրականությանը դա համապասխանում է, ես մտածում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ունի կաշկանդվածություն, որը պայմանավորված է Շանթ Հարությունյանի հակառուսական գործունեությամբ և իշխանության կողմից չկա որևէ պատասխան, կա նաև ընտրություններին մասնակցելու հետ կապված կարծիքը, որ ամեն կերպ Շանթ Հարությունյանին խոչընդոտում են մասնակցել ընտրություններին»:

Որդու փոխանցմամբ խուլիգանության համար դատապարտված Շանթ Հարությունյանը չի ցանկանում հնարավորության դեպքում համաներմամբ բանտից դուրս գալ, այլ պահանջում է արդարացում:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, որը մի շարք այլ իրավապաշտանների հետ միասին դիմել է վարչապետին, որպեսզի Շանթ Հարությունյանն արդարացվի, factor.am-ին ասաց, որ Շանթը պիտի ազատ արձակվեր ու բանը դիմումներին չպիտի հասներ. «Շատ լավ է, որ Շանթն այսքան սկզբունքային է և իր սկզբունքայնությամբ նա ի ցույց է դնում ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդիրը: Նա բարձրաձայնում է այդ խնդիրը, որովհետև քաղբանտարկյալներին ազատ արձակելով չի, որ լուծվում է նրանց խնդիրը, այլ քաղբանտարկյալների խնդիրները լուծելով, այսինքն, եթե մարդը երբևէ քաղբանտարկյալի կարգավիճակով հայտնվել է բանտում, ապա այդ մարդը պետք է արդարացվի»:

Իրավապաշտպանին հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո բազմիցս հայտարարել է, որ դատարանների գործունեությանը չի միջամտելու, հետևաբար՝ այդ դեպքում ինչպես պիտի կարգավորի Շանթ Հարությունյանի ազատ արձակման, արդարացման հարցը. «Խնդիրը կարող է լուծվել Դատախազության միջոցով, դատախազությունը կարող է հանդես գալ իր իրավասության սահմաններում կոնկրետ քայլերով և այդ քայլերի արդյունքում տեղի կունենա Շանթ Հարությունյանի արդարացումը և ազատ արձակումը և հիմք կդնի դրանից առաջ եղած բոլոր քաղբանտարկյալների արդարացմանը»:

Իրավապաշտանը կարծում է, որ Շանթ Հարությունյանի ազատ արձակման հարցը մինչ այսօր չի լուծվել, քանի որ տարբեր գերատեսչություններ մտածել են, որ դա պետք է անի մյուս կառույցը և ոչ թե իրենք. «Դատախազությանը պետք է հուշել կամ բզել, որ իրենց իրավունքների շրջանակում իրենց գործողություններն իրականացնեն»:

Նկատենք, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ումից և ակնկալում են Շանթ Հարությունյանի արդարացման պահանջի ներկայացում, բազմիցս հարցազրույցներում ասել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Լիլիթ Շաբոյան