Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ռայիսիի ուղղաթիռի կործանումից

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Ղոլամ-Հոսեյն Էսմայիլին, որը եղել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռին ուղեկցող մյուս ուղղաթիռներից մեկում, նկարագրել է ավիավթարի հանգամանքները։ Նրա խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը։
Էսմայիլիի խոսքով՝ եղանակը բարենպաստ է եղել, միայն Սունգուն պղնձի հանքավայրի տարածքում է ամպամածություն եղել, որին շարասյունը հասել է թռիչքից 30 րոպե հետո։ Մառախուղ չկար, ընդգծել է նա։

«Ամպերը ուղղաթիռից մի փոքր բարձր էին։ Ուղղաթիռի օդաչուն, որում նախագահն էր, որպես հրամանատար, մեզ հրահանգներ տվեց բարձրություն հավաքել և շարունակել շարժվել ամպերից վեր»,- ասել է Էսմայիլին։

Ուղղաթիռները բարձրություն են հավաքել, սակայն 30 վայրկյան անց Իրանի նախագահի ուղղաթիռն անհետացել է տեսադաշտից։ Ուղղաթիռի օդաչուն, որով թռչում էր նախագահի աշխատակազմի ղեկավարը, շրջադարձ է արել՝ փորձելով գտնել Ռայիսիի ուղղաթիռը, սակայն ուղղաթիռը կապի դուրս չի եկել մոտ մեկուկես րոպե։ Այդ ժամանակ հայտնվել են առաջին ենթադրությունները, որ Ռայիսիի ուղղաթիռը կարող էր կործանվել, նշել է Էսմայիլին։

Նախագահի աշխատակազմի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը վայրէջք է կատարել Սունգուն հանքավայրում։ «Որոշ ժամանակ անց մեզ հաջողվեց բջջային հեռախոսով կապ հաստատել Իրանի Թավրիզ քաղաքի Ջումա մզկիթի իմամա Սայեդ Մոհամմադ Ալի ալ-Խաշի հետ։ Նա ասաց, որ իրեն լավ չի զգում և ինչ-որ տեղ ծառերի տակ է։ Հետո պարզ է դարձել, որ ուղղաթիռը կործանվել է»,- պատմել է պաշտոնյան։

Ավելի ուշ պարզվել է, որ ուղղաթիռի անձնակազմը և բոլոր ուղևորները տեղում մահացել են, միայն իմամն է մահացել է վթարից մի քանի ժամ անց։

Հիշեցնենք՝ մայիսի 19-ին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել հանրապետության հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Բացի Ռայիսիից, ինքնաթիռում եղել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալիք Ռահմատին, ինչպես նաև այլ պաշտոնյաներ և ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը մահացել են։