Արմավիր-Երևան երթուղին աշխատում է բնականոն հունով
Տնտեսություն
28.08.2018 | 12:56Երեկ գործադուլ սկսած Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանսսերվիս» ընկերության ղեկավարության և վարորդների հետ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի բանակցությունների արդյունքում այսօր առավոտից Արմավիր-Երևան երթուղին աշխատում է բնականոն հունով. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայությունը:
Պատկան մարմինների աջակցությամբ քայլեր են ձեռնարկվել երթուղում տեղ գտած ապօրինությունները և անօրինական փոխադրումները կանխելու ուղղությամբ։