Օգոստոսյան խորհրդակցություն Տավուշում. վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը. Ա. Հարությունյան

Լուրեր

12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Բոլորը

Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության ևգիտության նախարար Արայիկ Հարությունյանը. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են մարզի կրթության ոլորտի պատասխանատուները, ներկա է եղել նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում կոչ է արել ներկաներին խորհրդակցության ընթացքումբարձրաձայնել մարզի կրթության ոլորտի խնդիրները և համատեղ քննարկել դրանց լուծմանն ուղղվածկարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Բարեփոխումների համատեքստում  նախարարն անդրադարձել է նոր առարկայական չափորոշիչներին,  դասագրքերին, դասապրոցեսի կազմակերպմանը,երեխաների ծանրաբեռնվածությանը և այլ հարցերի:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն փոխվել է տնօրենների հավակնորդների հավաստագրմանկարգը, առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև կառավարման խորհուրդների ձևավորման և դպրոցներիտնօրենների ընտրության կարգերում. «Մինչև հիմա խորհուրդները գործել են ոչ թե իրականացնելով իրենցվերապահված գործառույթները, այլ ծառայել են այսպես կոչված տեղի իշխանիկներին »,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարը տնօրեններին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ դպրոցները պետք է լինեն ամբողջովինապաքաղաքականացված կառույցներ: Պետք է բացառել նաև դրամահավաքությունը, սակայն աշխատանք տանել,որպեսզի դպրոցի կյանքին մասնակցություն ունենա համայնքը՝ ի դեմս ծնողների, տվյալ դպրոցիշրջանավարտների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլն:

Անդրադառնալով ընդհանուր ներառական կրթությանը` նախարարն ընդգծել է, որ հատկապես այստեղ համայնքըպետք է ունենա ակտիվ մասնակցություն, քանի որ համայնքի գործառույթն է ապահովել քաղաքացու կրթությունստանալու իրավունքը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև հաջորդ ուսումնական տարում առաջին դասարանցիներիընդունելության էլեկտրոնային համակարգի և դպրոցների ավարտական քննությունների միասնական մոդելի ներդրմանը, որոնք նպատակ ունեն բարձրացնել դպրոցների ընդհանուր մակարդակը:

Մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին: Դրանց մի մասըվերաբերել է ընդհանուր խնդիրներին, մյուս մասը առավել բնորոշ է եղել Տավուշի մարզին:

Ի պատասխան տնօրեններից մեկի հարցի` նախարարը տեղեկացրել է, որ վերանայվում է դպրոցներիֆինանսավորման բանաձևը, ըստ որի աշակերտների թվից բացի կիրառվելու է նաև գործակից ըստ դասարաններիթվի:

Նախարար Արայիկ Հարությունյանը տնօրեններին հորդորել է լինել նախաձեռնող, միևնույն ժամանակ ընդգծելով,որ նախարարությունն ու մարզպետարանը միայն աջակցողներ են, որոշումներ կայացնողը պետք է լինի դպրոցը,ուստի պետք է տիրապետել սահմանված լիազորություններին և լինել վճռական: