ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործմանը

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Եվրամիությունը հավանություն է տվել Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված միջոցների օգտագործմանը՝ Ուկրաինային օգնելու համար։ Դրա շնորհիվ Կիևը միայն 2024 թվականին կստանա 3 միլիարդ եվրո։ Այդ գումարի 90 տոկոսը կուղղվի Ուկրաինայի զինված ուժերին օգնությանը, X սոցցանցում հայտնել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։

Ակնկալվում է, որ ռուսական ակտիվները տարեկան կբերեն մոտ 5 մլրդ եվրոյի շահույթ, մինչդեռ Ուկրաինան օգնություն կստանա տարեկան երկու անգամ, գրում է Bloomberg-ը։

ԵՄ պլանների համաձայն՝ Ուկրաինային կտրամադրվի փետրվարի 15-ից ստացված ակտիվներից մաքուր շահույթը։ Այդ օրվանից, բելգիական Euroclear-ի առաջին եռամսյակի հաշվետվությունների համաձայն, շուրջ 159 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական սառեցված ակտիվները 557 միլիոն եվրոյի շահույթ են բերել:

Euroclear-ն իրեն կպահի մինչև փետրվարի 15-ը ստացված շահույթը, որպեսզի ծածկի ռիսկերը, օրինակ՝ կապված Ռուսաստանում դատական հայցերի հետ։ ԵՄ պլանը ներառում է նաև մեխանիզմ, որը թույլ կտա ավանդապահին պահել ավելի շատ միջոցներ, եթե դրանք անբավարար են որևէ անսպասելի ռիսկի դեմ պայքարելու համար: