«Էրդողանի Թուրքիան, այն երկիրը չէ, որը կար Աթաթուրքի ժամանակ». Ֆրանսիայի նախագահ

Լուրեր

12.11.2026 | 21:16
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացի դեսպանների հետ հանդիպման ժամանակ խոսել է թուրք-ֆրանսիական և թուրք-ռուսական հարաբերություններից։ Ըստ նրա՝ Եվրոպան պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ, քանի որ առանց այդ երկու երկների հնարավոր չէ առաջ շարժվել. փոխանցում է ermenihaber-ը:

«Չմտածելով Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝  չենք կարող կառուցել Եվրոպա երկարաժամկետ հատվածում։ Արդյո՞ք մենք կարող ենք խելամիտ և անկեղծ կերպով խոսել Թուրքիայի եվրաինտեգրման մասին այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահն ամեն օր հաստատում է հակաեվրոպական դիրքորոշում ունեցող պանիսլամիստական օրակարգ: Այդ պատճառով պետք է կառուցել ռազմավարական գործընկերություն։ Այդ երկու ուժերը մեր կոլեկտիվ անվտանգության համար կարևոր են։ Թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի հետ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն, նրանք պետք է կապված լինեն Եվրոպայի հետ»,- շեշտել է Մակրոնը։

Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Անկարայի և Մոսկվայի հետ հետ նոր տեսակի հարաբերություններ կառուցելու գործում պետք է հաշվի առնել այդ երկրներում տեղի ունեցող փոփոխությունները։

«Էրդողանի Թուրքիան այն երկիրը չէ, որը կար Քեմալ Աթաթուրքի ժամանակ»: