Քննարկել են ճգնաժամային իրավիճակներում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքներից թույլատրելի շեղումների հետ կապված հարցեր

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Պաշտպանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ից 26-ը, միջազգային փորձագետների մասնակցությամբ, կազմակերպվել է վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնք նվիրված են ճգնաժամային, կոնֆլիկտային և ռազմական իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին. տեղեկացնում են ՄԻՊ աշխառակազմից: 

Բոլոր հարցերը ներկայացվել են Օմբուդսմանի կարգավիճակի տեսանկյունից:

Դասընթացի ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր՝ կապված ճգնաժամային և ռազմական իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ու եվրոպական ժամանակակից մեխանիզմների հետ, ինչպես նաև տարբերակներ ու գործիքներ են առաջարկվել նախակոնֆլիկտային, կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար:

Միջոցառման մասնակիցները քննարկել են նաև ճգնաժամային իրավիճակներում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքներից թույլատրելի շեղումների, Օմբուդսմանի կողմից Եվրոպական դատարանի չափանիշների կիրառման հետ կապված բազմաթիվ հարցեր: Միաժամանակ, ներկայացվել են ռազմական գործողություններում կամ ճգնաժամային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ներգրավման առանձնահատկությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել Օմբուդսմանի հաստատությունների կողմից փաստահավաք առաքելություններին, ներկայացվել է ոլորտում միջազգային լավագույն փորձը:

Կարևորվել է Պաշտպանի աշխատանքը Հայաստանի սահմանամերձ համայնքներում քաղաքացիական խաղաղ բնակչության վրա հակառակորդի գնդակոծությունների մշտադիտարկումը և այդ թեմաներով արտահերթ զեկույցների հրապարակումը։ Դասընթացների արդյունքները կօգտագործվեն հենց այդ նպատակների համար:

Նշենք նաև, որ սեմինարը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Սեմինարին մասնակցել են նաև փաստաբաններ, ներկայացուցիչներ Պաշտպանության նախարարությունից, Պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի կազմից և քաղհասարակությունից։