Փաշինյանի կառավարության կազմում գտնվող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն շարունակո՞ւմ են պահանջել արտահերթ ընտրությունների անցկացում. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Նախաձեռնողը եղել է հենց Բաբլոյանը, որ մինչ այդ՝ օգոստոսի 20-ին, հանդես էր եկել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ:

Հատկանշական է փաստը, որ երեկվա հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն տարածել էր միայն ԱԺ-ն, մինչդեռ ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի կայքում այդ մասին չկար որեւէ տող: Փաշինյանն ԱԺ նախագահի հետ հանդիպման մասին չի գրել անգամ ֆեյսբուքյան իր էջում: Կարելի է ենթադրել, նա պարզապես չի կարեւորել տեղի ունեցածը: Փոխարենը, ԱԺ հաղորդագրության մեջ մանրամասներ կան հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են. «եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը»:

Նաեւ խոսք կա առավելագույնը մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման մասին. դրույթ, որն ամրագրված է նաեւ ԱԺ կողմից 07.06.2018 թվականին հավանության արժանացած Կառավարության ծրագրում, եւ որի մասին հիշատակվել է նաեւ Փաշինյան-Բաբլոյան հանդիպման ժամանակ: Ու պետք է արձանագրենք. երեկվա հանդիպմամբ, ԱԺ ՀՀԿ-ական նախագահն ինքը եւս մեկ անգամ փաստել է, որ խորհրդարանը համաձայն է արտահերթ ընտրությունների անցկացմանը, անգամ այդ նպատակով սահմանադրական փոփոխություններ կատարելուն: Պարզապես հիմա այդ ուղղությամբ պետք է լայն քննարկումներ ընթանան: Մինչ այդ, սակայն, հետաքրքիր է` արդյոք խորհրդարանական մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, լինելով Փաշինյանի կառավարության կազմում, շարունակո՞ւմ են պահանջել արտահերթ ընտրությունների անցկացում, թե՞ նրանց համար այդ սցենարն այլեւս անցանկալի է, եւ կփորձեն ընդդիմանալ այդ հեռանկարին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: