Ես ասել էի, որ Հայկ Մարությանը քաղաքապետի շատ լավ թեկնածու է. Նազիկ Ավդալյանը` ՔՊ-ի ցուցակով առաջադրվելու ասեկոսեների, ԲՀԿ-ի հնարավորությունների և այլ հարցերի մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է այն ասեկոսեները, թե պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով: Վերջինս, մասնավորապես, գրել է. «Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես՝ որպես ավագանու թեկնածու, առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել և մնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ: Այնպես որ լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից»:

Factor.am-ի հարցին` որտեղի՞ց են գալիս այդ խոսակցությունները, Նազիկ Ավդալյանը պատասխանեց. «Ես ասել էի, որ Հայկ Մարությանը քաղաքապետի շատ լավ թեկնածու է, մենք հրաշալի հարաբերություններ ունենք: Ես նաև ողջունել էի նրա քայլերը: Կարծում եմ` դա է խոսակցությունների պատճառը»:

Խոսելով հետհեղափոխական Հայաստանում ուժերի հնարավոր դասավորվածության և ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի շանսերի մասին` մեր զրուցակիցը կարծիք հայտնեց. «Որպես մարզիկ` համոզվել եմ, որ որևէ բան կանխատեսելը շատ բարդ է: Բոլորն էլ ունեն շանսեր: Ընթացքում պարզ կլինի»:

Նազիկը նշեց, որ սպորտի հետ կապված խնդիրները միշտ պահելու է իր ուշադրության կենտրոնում, քանի որ լավ է տիրապետում: Գյումրեցի մարզիկի խոսքով` ինքն արդեն տասը տարի է, ինչ բնակվում է Երևանում և ծանոթ է մայրաքաղաքի մարզադպրոցների հետ կապված հարցերին, որոնք կփորձի բարձրացնել, եթե ընտրվի: Չնայած, ըստ նրա, այդ խնդիրներն ավելի մեծ են Գյումրիում և հանրապետության մարզերում:

Անդրադառնալով ընտրապայքարում կանանց ակտիվ ներգրավվածությանը` մարզիկն ընդգծեց,որ տարբերություն չկա: «Պատրաստված ու գրագետ կինը վա՞տ որոշումներ կկայացնի»,- հարցադրում արեց ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոնը:

Լևոն Փանոսյան