Հրատապ մարդասիրական հարց է Ադրբեջանում անօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատման խնդիրը. Միրզոյան

Լուրեր

02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով:

ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Միրզոյանի ամբողջական ելույթի տեքստը.

«Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այս տարի մենք նշում ենք մեր կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը: Իր կազմավորումից 75 տարի անց Եվրոպայի խորհուրդը շարունակում մնալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության ոլորտում ամենակարևոր միջազգային կազմակերպություններից մեկը:

Հաշվի առնելով, որ մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ հիմնարար սկզբունքների՝ ներառյալ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է, կարևոր է, որ մենք վերահաստատենք այն արժեքները, որոնցով այս կազմակերպությունն առաջնորդվել է վերջին երեք քառորդ դարում:

Ցավոք, դա վերաբերելի չէ բոլոր անդամ պետություններին՝ թե՛ ներպետական ժողովրդավարական ինստիտուտների, թե՛ այլ երկրների հետ հարաբերությունների համատեքստում: Այս առումով Ռեյկյավիկի գագաթնաժողովից հետո մարդու իրավունքների և մարդասիրական առումով զգալի զարգացումներ են տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի աշխարհագրական գոտում՝ մասնավորապես Հարավային Կովկասում:

2023 թվականի սեպտեմբերին ինն ամիս տևած շրջափակումից հետո Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով աշխարհն ականատես եղավ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, որն արձանագրվել է Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2023 թվականի հոկտեմբերի փաստահավաք այցի արդյունքներով:

Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ փախստականների կարճաժամկետ կարիքները: Մեկ այլ հրատապ մարդասիրական հարց է Ադրբեջանում անօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատման խնդիրը:

Միաժամանակ, մենք պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները: Ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, ինչը ողջունվեց բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից:

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ վերջին՝ մայիսի 10-11-ը Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումից հետո, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու հարցում՝ հիմնվելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես արձանագրած է Ալմա Աթայի հռչակագրով, պետական սահմանի սահմանազատման գործընթացում՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում՝ երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հիմնվելով հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա:

Մենք կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը կոնվենցիաների իր համակարգով կարևոր դեր ունի խաղալու Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությունն ապահովելու և իր աշխարհագրական գոտում ապրող բոլոր մարդկանց իրավունքները պաշտպանելու գործում:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Լիխտենշտեյնին Նախարարների կոմիտեի աշխատանքները նվիրվածությամբ առաջնորդելու համար և մաղթել ամենայն բարիք հաջորդ նախագահությանը՝ Լիտվային:

Շնորհակալություն»: