Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կանցկացնի հոկտեմբերի 20-ին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մոլդովայի խորհրդարանն այսօր հաստատել է հոկտեմբերի 20-ին Եվրամիությանը երկրի անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու որոշումը։ Կողմ է քվեարկել 101 պատգամավորներից 56-ը, բացարձակ մեծամասնությունը իշխող «Գործողություն և համերաշխություն» (ԳՀԾ) կուսակցության ներկայացուցիչներն են, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ապրիլի կեսերին Մոլդովայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) հաստատել է երկրի սահմանադրության մի շարք փոփոխություններ։ Այսպիսով, հանրապետության հիմնարար օրենքը կհամալրվի «Եվրոպական ինտեգրացիա» բաժնով, որը կներառի «ԵՄ-ի հիմնադիր պայմանագրերին միանալու և ԵՄ հիմնադիր պայմանագրերի վերանայման ակտերի մասին» հոդվածը։

Սահմանադրության մեջ նորամուծությունների մասին օրինագիծն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը պաշտոնապես հաստատի հանրաքվեի արդյունքները։

Համաժողովրդական քվեարկությունը տեղի կունենա նախագահական ընտրությունների հետ նույն օրը։ Պետության ղեկավարի պաշտոնը Մայա Սանդուն զբաղեցնում է 2020 թվականի դեկտեմբերից։ Նա մտադիր է առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար։

Մոլդովայի նախագահը 2022 թվականի մարտին ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու դիմումը։ Մի քանի ամիս անց հանրապետությունը ստացել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին, երկօրյա գագաթնաժողովից հետո, Եվրոպական խորհուրդը որոշել է բանակցություններ սկսել Քիշնևի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ։