Վլադիմիր Պուտինը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այսօր՝ մայիսի 16-ին, Պեկինի Ժողովրդական Մեծ դահլիճում բանակցություններ են վարել «նեղ շրջանակում»: Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սին շնորհավորել է Պուտինին հինգերորդ ժամկետով Ռուսաստանի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ «Չինաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կայուն զարգացումը համապատասխանում է ոչ միայն երկու երկրների և ժողովուրդների հիմնարար շահերին, այլև օգուտ է բերում տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության, կայունության և բարգավաճման գործին», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Չինաստան կատարած այցը Պուտինի առաջին արտասահմանյան ուղևորությունն է նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ վերընտրվելուց հետո։ Վերջին անգամ նա եղել է Չինաստանում 2023 թվականի հոկտեմբերին։ Սիի խոսքով՝ Պուտինն ու ինքը հանդիպել են «առնվազն 40 անգամ»։

«Նման սերտ կապերը մեզ թույլ են տալիս ուրվագծել ռուս-չինական հարաբերությունների կայուն և արագ աճի դինամիկան պահպանելու ռազմավարական ուղղությունները, որոնք ամենևին էլ հեշտ չեն եղել և, հետևաբար, արժանի են խնամքով վերաբերմունքի»,- չինական «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ցզինպինը։

Պուտինն իր հերթին նշել է, որ Չինաստանը Ռուսաստանի հիմնական գործընկերն է առևտրատնտեսական ոլորտում՝ նշելով, որ 2023 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե մեկ քառորդով և հասել 227 մլրդ դոլարի։

Արևմուտքում, Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ռազմական ներխուժման մեկնարկից հետո, բազմիցս են ենթադրություններ հնչել, որ Պեկինն օգնում է Մոսկվային շրջանցել այս հակամարտության հետ կապված տնտեսական պատժամիջոցները։ Բացի այդ, Չինաստանը կարող է Ռուսաստանին մատակարարել երկակի նշանակության ապրանքներ, որոնք անհրաժեշտ են անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական արտադրանքի արտադրության համար, ենթադրում են փորձագետները։

Պուտինը Պեկին է ժամանել մայիսի 15-ի ուշ երեկոյան։ Սպասվում է, որ նրա պաշտոնական այցը Չինաստան կտևի մինչև մայիսի 17-ը։ Պուտինին ուղեկցում են ՌԴ պաշտպանության նորանշանակ նախարար Անդրեյ Բելոուսովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սերգեյ Շոյգուն և Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։