Մենք շատ լավ գիտենք տիկնիկավարին․ Էրդողանը՝ Թուրքիայում հեղաշրջման նախապատրաստման լուրերի մասին

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում անդրադարձել է հեղաշրջման կազմակերպման մասին տարածվող լուրերին։ Նա «հեղաշրջում» բառը չի օգտագործել, սակայն նշել է, որ գիտեն, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետևում։

«Մենք տեսնում ենք նրանց, որոնք խաթարում են Ենիքափըի ոգին, որպեսզի իրենց պարտքը տան FETO-ին, երբեք ձեռքերը ծալած չեն նստում։ Մենք տեղյակ ենք, թե որտեղ են նրանք, որոնք մարդկանց բաժանում են ծագման, տրամադրվածության և հավատքի հիման վրա, փորձում են հասնել իրենց միակ կապիտալին քաղաքականության մեջ։ Մենք շատ լավ գիտենք տիկնիկին, տիկնիկավարին։ Մենք այդ թակարդը չենք ընկնի։ Մեզ հարիր է արժանապատվությունը, խոնարհությունն ու հանդուրժողականությունը»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ 2016 թվականին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման  մեջ Էրդողանն ու նրա իշխանությունը մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած FETO շարժմանը։

Թուրքական լրատվամիջոցները այսօր ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նախագահականում շտապ խորհրդակցություն է հրավիրել Ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի և արդարադատության նախարար Յըլմազ Թունչի մասնակցությամբ։ Կեսգիշերին տեղի ունեցած խորհրդակցության օրակարգն Անկարայի ոստիկանությունից հեռացված ոստիկանապետերի նկատմամբ հետաքննությունն է եղել՝ հնարավոր հեղաշրջման փորձի հետ կապված։

Էմմա Չոբանյան