Պետդուման հաստատել է ՌԴ կառավարության կազմը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՌԴ Պետդուման հաստատել է կառավարության կազմը։ ՌԲԿ-ի հաղորդմամբ՝ Պետդումայի պատգամավորները լիագումար նիստի ընթացքում հաստատել են վարչապետ Միխայիլ Միշուստինի առաջարկած նախարարի թեկնածուներին։ Փոխվարչապետերը հաստատվել էին նախօրեին։

Սահմանադրության 112-րդ հոդվածի և 2020 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ այժմ նախարարների նշանակման մասին հրամանագիրը պետք է ստորագրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այսպիսով, տրանսպորտի, արդյունաբերության և առևտրի, էներգետիկայի և սպորտի նախարարությունները կղեկավարեն Կուրսկի, Կալինինգրադի, Կեմերովոյի շրջանների և Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետերը՝ Ռոման Ստարովոյտը, Անտոն Ալիխանովը, Սերգեյ Ցիվիլևը և Միխայիլ Դեգտյարևը, իսկ գյուղատնտեսության նախարարությունը կգլխավորի վարչության պետի առաջին տեղակալ Օքսանա Լուտը։

Իրենց պաշտոնները կպահպանեն առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, կրթության նախարար Սերգեյ Կրավցովը, Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման հարցերով նախարար Ալեքսեյ Չեկունկովը, բնական պաշարների նախարար Ալեքսանդր Կոզլովը, թվային զարգացման նախարար Մաքսուտ Շադաևը, շիննախարար Իրեկ Ֆայզուլինը, աշխատանքի հարցերի նախարար Անտոն Կոտյակովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշոտնիկովը։