Նոր հարված Բելգորոդին. բազմաբնակարան շենքեր և դպրոց է վնասվել

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

«Այսօր առավոտյան Բելգորոդը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի կրակի տակ՝ ևս մեկ հարված բնակելի թաղամասին»,- Telegram-ում գրել է քաղաքի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը՝ հրապարակելով լուսանկար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ բեկորային վնասվածքով հոսպիտալացվել է տարեց մի կին։ Ավելի վաղ առավոտյան Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ տուժածը ողնաշարի վնասվածք ունի։

«Ինը բազմաբնակարան շենքերի 21 բնակարանների պատուհանները կոտրվել են, երեք մասնավոր բնակելի շենքերի տանիք է վնասվել, վնասվել է նաև դպրոցը՝ կոտրվել են ապակիներն ու վնասվել է շենքի ճակատային մասը։ Այս պահին տվյալներ կան վեց վնասված մեքենաների մասին»,- հավելել է Դեմիդովը։

ՌԴ ՊՆ-ն իր զեկույցում նշել է, որ գիշերը Բելգորոդի շրջանում ոչնչացվել է համազարկային կրակի RM-70 Vampire համակարգից արձակված 25 արկ։

Հիշեցնենք՝ կիրակի օրը Բելգորոդում տեղի ունեցած պայթյունի պատճառով փլուզվել էր 10-հարկանի շենքի մուտքը, ինչի հետևանքով 15 մարդ էր զոհվել։ ՌԴ ՊՆ-ի տեղեկություններով պայթյունը գրանցվել է ուկրաինական «Տոչկա-Ու»-ից արձակված հրթիռից։