«Մոռանալ, անցնել առաջ չի ստացվի»․ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շարունակման հեռանկարը կասկածի տակ է

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի Մոսկվա վերադառնալուց հետո պաշտոնական Երևանը դեռևս չի տվել նրան փոխարինող զինվորականի անունը։ Իսկ ռուսական փորձագիտական շրջանակներն էլ ավելի ու ավելի բացահայտ խոսում են այն մասին, որ Յուրի Խաչատուրովին առնչվող սկանդալից հետո Հայաստանի ներկայացուցիչը չի կարող զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ մինչև իր ռոտացիայի ավարտը։ Factor.am-ը հնարավոր սցենարների, ինչպես նաև ռուսական սպառազինություններն այլ ուղղություններից, մասնավորապես՝ Հնդկաստանից փոխլրացնելու հնարավորությունների մասին զրուցել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևի և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի հետ։

Ռուսաստանցի փորձագետը «չգիտեմ» բառով է պատասխանում հարցին, թե որքանով է հնարավոր Հայաստանի ռոտացիայի շրջանում ՀԱՊԿ նախագահությունը կազմակերպության որևէ այլ անդամ երկրի, մասնավորապես՝ Բելառուսին փոխանցելու հեռանկարը։ Նա միայն հիշեցնում է, թե ռուսական դիվանագիտությունից նախկինում ինչ-ինչ ջանքեր են պահանջվել, որպեսզի, ինչպես նա ձևակերպեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում ստանա նախագահություն։

«Միայն մի բան գիտեմ, որ ձևը, որով իրականացվեց և իրականացվում է Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը, վիրավորական էր ՀԱՊԿ-ի գործընկերների համար։ Եվ հիմա, իրոք, բարդ իրավիճակ է, քանի որ Հայաստանն անում է այն, ինչ անում է․ հետ չի կանչում իր ներկայացուցչին, չի փոխարինում նրան և քրեական հետապնդում է կազմակերպում ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղարի նկատմամբ»,- ասում է Նիկոլայ Սիլաևը։

Դիտարկմանը, թե դա արդեն անցած շրջան է և պետք է քննարկել ապագայի հնարավոր զարգացումները, ռուսաստանցի քաղաքագետը արձագանքեց․ «Ո՛չ, սա անցյալ չէ, ցավոք, ներկայի հարց է, որովհետև հիմա էլ հետևյալ հարցն է առաջանում․ շատ լավ, հիմա ի՞նչ, ՀԱՊԿ երկրները պետք է ընդունե՞ն Հայաստանի կողմից նշանակվելիք հերթական ներկայացուցչին»։

Ամփոփելով՝ Նիկոլայ Սիլաևն ասաց, որ այս հարցում ՌԴ իշխանությունների ու հատկապես ՀԱՊԿ մյուս անդամ երկրների դիրքորոշումների առումով Հայաստանը կարող է ունենալ որոշակի մտավախություններ ու կասկածներ։ Ըստ որում, քաղաքագետն ընդգծեց, թե այս մասին իրեն անգամ Հայաստանում՝ հայ փորձագետներն են ասել։ Այսինքն, որ հույս չունեն, թե ՀԱՊԿ-ի հաջորդ գլխավորը քարտուղարը կլինի Հայաստանի ներկայացուցիչը։

«Ամբողջ խնդիրն այն է, որ սա այն դեպքը չէ, որ ասվի՝ մոռանա՛նք ու անցնենք առաջ։ Սա չի ստացվի։ Մանավանդ, որ ամեն ինչ չէ, որ կախված է Ռուսաստանից։ Եթե ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք, ընդհանուր առմամբ, ոգևորված չեն Հայաստանի հետ համագործակցությունից, ապա նրանք ողջ այս պատմությունից հօգուտ իրենց հիանալի փաստարկներ քաղեցին այն սխալների պատճառով, որոնք արվեցին Հայաստանի նոր իշխանությունների կողմից»,- ամփոփեց Նիկոլայ Սիլաևը։

Հիշեցնենք, որ 2011-ի հունվարից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի պաշտոնավարումը դադարեցվեց և նախագահությունը պետք է փոխանցվեր Հայաստանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը մի քանի անգամ հետաձգվեց։ Կառույցի գլխավոր քարտուղարի ընտրությունը կատարվում է ՀԱՊԿ խորհրդի բոլոր նախագահների միջև՝ կոնսենսուսով ընտրության ընթացակարգով և այն չէր կայանում, նախ, որովհետև Երևան չժամանեց Նուրսուլթան Նազարբաևը, («դիվանագիտական հարբուխ»), ապա բացակայում էր բելառուսական կողմը։ Ի վերջո, Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնեց 2017թ. մայիսից։ Ամեն դեպքում, ռուսաստանցի քաղաքագետի խոսքով, նման սցենարը 100 տոկոսանոց չէ, և ամեն ինչ կախված է բանակցություններից, որ տարվում են կամ տարվելու են։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ղեկավարների հաջորդ հանդիպումը նոյեմբերին է։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ այս հարցում պետք է առաջնորդվել մեր ռոտացիայի ավարտի ժամկետներով ու ճշգրիտ հաշվարկներով։ «Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանը ժամանակին ինքն էր դիմել կազմակերպությանը՝ խնդրելով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը։ Հնարավոր է՝ դրա վերաբերյալ այլ հաշվարկներ ունենան և դա լինի 2019-ի հունվարը, որին հաշված ամիսներ են մնացել։ Ուստի, նախ, պետք է հասկանալ՝ կարողանալո՞ւ ենք մեր շահերը պաշտպանել, ՀԱՊԿ-ում ի՞նչ հնարավորություններ ունենք, իսկապես հասցնելո՞ւ ենք այլ թեկնածուի նշանակել, ո՞նց ենք կարողանալու այդ փոփոխությունն անել։ Եվ ինչպես էլ կատարվի հաշվարկը՝ 2019, թե 2020, մենք հիշում ենք, չէ՞, որ ինչպես Ղազախստանի նախագահը չժամանեց Երևան և դրա պատճառով որոշում չընդունվեց, այնպես էլ հիմա պետք է հասկանանք, որ կարող է մեկ Ղազախստանի նախագահը չժամանի, մեկ՝ Բելառուսի»,- շարունակում է Թևան Պողոսյանը։

Իսկ «մեր շահերը տանել» ասելով՝ նա նկատի ունի քաղաքականություն, որը մեզ թույլ կտա ցանկացած որոշում կյանքի կոչել։ «Այսինքն, եթե հայկական կողմի որոշումը լինելու է, որ փոխարինում ենք Խաչատուրովին, որ ունենք թեկնածու, ուրեմն՝ դա պետք է տեղի ունենա, հետո չընկրկենք։ Եթե հաշվարկի արդյունքում պարզվի, որ չենք կարողանալու դա անել, ուրեմն ՝ պետք է որոշենք «բ» քայլը։ Եթե դա չի լինում՝ «գ»-ն։ Բայց Հայաստանը պետք է առաջնորդվի ի՛ր շահերով։ Ես չեմ կարող մեղադրել Բելառուսին, թե ինչու է այս երկիրը փորձում խախտել իրավիճակը կամ ինչու է Ղազախստանը դա անելու»,- հավելեց Թևան Պողոսյանը։

Հիշեցնենք նաև՝ ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Բելառուսը, ՀՀ-ի հետ ներգրավված լինելով մի շարք բազմակողմ ֆորմատներում, զինատեսակներ է վաճառում մեր հետ կոնֆլիկտ ունեցող պետությանը, ինչին այս երկիրն իր դեսպանի մակարդակով արձագանքել էր, թե «ցույց տվեք ՀԱՊԿ կանոնադրության մի կետ, որը մենք խախտել ենք»։

Մեկ այլ հարցի շուրջ։ Ինչպես հաղորդել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ Հայաստանը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական արտադրության Pinaka հրթիռային համակարգերի հանդեպ, և անցած ամիս Հնդկաստան ժամանած հայկական պատվիրակության անդամները հնարավորություն են ստացել դիտել հրթիռային համակարգով իրականացվող ցուցադրական կրակային վարժանքները։ Իսկ այս երկրի ռազմարդյունաբերական գերատեսչության ներկայացուցիչ Կ.Մ. Ռաջանն էլ հայտնել էր, որ Ռաջհաստան նահանգում իրականացված վարժանքները գերազանց ընթացք են ունեցել և այժմ կողմերը սպասում են 2 երկրների կառավարությունների միջև պայմանավորվածությանը։

Հարցին, թե Հայաստանը պե՞տք է, և ամենակարևորը՝ կարո՞ղ է այլ ուղղություններից ևս սպառազինության մասին մտածել, Թևան Պողոսյանը պատասխանեց․ «Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով։ Այսինքն՝ եթե պետք է գնալ Հնդկաստան, Չինաստան, Ամերիկա, Իսրայել, աշխարհի ցանկացած կետ և կարողանալ այնտեղից համագործակցային ձևով ռազմարադյունաբերական մոտեցումներ, գիտական նոր մոտցումներ բերել, ուրեմն՝ պետք է գնալ։ Ռուսաստանցի փորձագետ Նիկոլայ Սիլաևն էլ ասում է:

«Ամեն մեկն իրավունք ունի զենք գնելու այնտեղից, որտեղից ինքն է ցանկանում։ Սա փողի հարց է ու նաև որոշակի տեխնոլոգիաների տիրապետման։ Հասկանալի է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի արդյունաբերության մեջ ռուսական տեխնոլոգիական հնարավորությունները շատ ավելին են, քան այլ երկրների մոտ։ Երկրորդ․ ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, սպառազինությունների համար արտոնյալ գներ է տրամադրում Հայաստանին»,- նշեց Նիկոլայ Սիլաևը՝ նկատելով, թե չի կարծում, որ հնդկական զենքը նույն դասի է և, հետևաբար, ավելի էժան է, քան ռուսականը։

Անի Սահակյան