Այս ուսումնական տարում բուհերի դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայտնի է, որ այս ուսումնական տարում բուհերի դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Անգամ կան այնպիսի մասնագիտություններ, որոնց գծով ընդհանրապես դիմորդներ չեն եղել: Ուստի չի բացառվում, որ որոշ ֆակուլտետներ կամ ամբիոններ կանգնեն նաև փակման վտանգի առջև, ինչն ակամայից նոր մարտահրավերների առջև կկանգնեցնի բուհերի այս կամ այն գիտատար ճյուղերի գոյությունը:

Արդյունքում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, մի շարք բուհեր կանգնել են ոչ միայն ֆինանսական, այլև ըստ այդմ՝ դասաժամերի կրճատման խնդրի առջև, ինչի պատճառով բուհում դասավանդող կադրերի կրճատման խնդիրներ կարող են ի հայտ գալ: Ստացվում է, որ ուսանողների թվի կրճատման պատճառով շատ դասախոսներ պարզապես դուրս կմնան հաստիքացուցակներից, ինչն էլ իր հերթին նոր դժգոհությունների ալիք կբարձրացնի, ինչը մեղմելու ելքեր այս պահին գրեթե չեն նշմարվում:
 

Ավելին, մեր տվյալներով, այս օրերին բուհերի ուսումնական մասերն ու դեկանատներն ուղղակի քաոտիկ վիճակում են, դասախոսները՝ լարված: Շատերը դեռևս չգիտեն՝ կշարունակե՞ն դասավանդել, թե՞ դուրս կմնան»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: