Մանվել Գրիգորյանի ծննդավայր Արշալույս գյուղում ստուգումներ են սկսվել. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։ Նշենք, որ այս գյուղը  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է։ Ստուգումները իրականացվել են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ, համայնքի ավագանին չի պահպանել «ՏԻՄ» ՀՀ օրենքի 21- րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջները։ Ըստ որի՝ համայնքի ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որը առնչվում է իր, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց շահերին։ Բայց ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են ավագանու անդամների կողմից իրենց մերձավոր ազգակցությամբ կապված անձանց շահերին բախվող ավագանու ընդհանուր թվով 6 հատ որոշումներ։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ եւ 2016 եւ 2017 եւ 2018 թվականներին ավագանու անդամները մասնակցել են իրենց մերձավորների շահերին առնչվող ավագանու նիստին եւ կողմ են քվեարկել դրամական օգնություն հատկացնելու համար։ Ի դեպ, 2016 թվականին այս տարբերակով 6 հոգու է տրվել դրամական օգնություն, 2017-ին՝ 4, իսկ 2018-ին՝ 5 հոգու։ Նշենք, որ խոսքը 896 հազար դրամի մասին է։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խմբի ստուգումներից հետո նշված գումարն ամբողջությամբ վերականգնվել է։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա էլեկտրոնային համարում: