Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի շուրջ. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի շուրջ: Արդեն բավական ժամանակ է, ինչ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանին այլեւս պետք չեն ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ էլ «Հանրապետություն» կուսակցությունը, որոնց փաստացի նա դիտարկում է որպես բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կհասնի ոչ պակաս հաջողության: Սա, իհարկե, որպես դաշինք, սակայն չի բացառվում, որ վարչապետին այս դաշինքը պետք լինի… դաշինքից դուրս, այսինքն՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առանձին միավոր, առավելապես հետընտրական փուլերի համար (կոալիցիա եւ այլն): Շատ հավանական է, որ հենց այս առումով էլ տարօրինակ ընթացք ստացավ վերոնշյալ երկու կուսակցությունների՝ առանձին դաշինք ձեւավորելու գործընթացը: Նախ, հստակ էր, որ այս դաշինքը պետք է կոչվի երկու կուսակցությունների անունով՝ «Լուսավոր Հանրապետություն», ինչի մասին մենք գրեցինք դեռ մեկ ամիս առաջ: Ավելին, ԼՀ–ի ներկայացուցիչներից մեկը (ամենաիրազեկներից մեկը) օրերս #լուսավորհանրապետություն հեշթեգ հրապարակեց, սակայն դրան հաջորդեցին հատկապես դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարի՝ Արտակ Զեյնալ յանի հարցազրույցները, ուր նա հստակ խոսում է «Ելք» դաշինքի մասին: Սրան էլ հաջորդեց նույն հեշթեգները հրապարակած անձի գրառումը, թե «տարածվել են լուրեր, որ մեր նոր դաշինքի անունը #Լուսավոր #Հանրապետություն է։ Տարածվել են սխալ լուրեր»: Սա կարեւոր հանգամանք է, որովհետեւ այլ բան է օգտագործել հասարակության մեջ որոշակի ճանաչում ունեցող անունը, այլ բան՝ նոր անուն: Սակայն շատ ավելի էական է ԼՀԿ ղեկավարի՝ Էդմոն Մարուքյանի դիրքորոշումը: Ողջ այս 1–2 շաբաթում նա որեւէ ձայն չի հանել, որեւէ գրառում իր էջում չի արել, ավելին՝ չի երեւում նաեւ այն լուսանկարում, որը արվել է դաշինքի անվան շուրջ քննարկումների ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: