Ռոբերտ Քոչարյանը նախկին նախագահ է, ոչ՝ ապագայի․Ռիչարդ Կիրակոսյան

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ.

-Եվ այսպես, հեղափոխություն և հակահեղափոխությունկա՞ նման գործընթաց, թե՞ դա հայկական մեդիայի ու փորձագիտական շրջանակների հորինածն է։

Նախ, հեղափոխություն չի եղել, և պարտադրված հրաժարականները դեռ հեղափոխություն չեն։ Հեղափոխություն նշանակում է՝ համակարգային փոփոխություններ։ Այս առումով, Հայաստանում նոր-նոր սկսվում է հեղափոխությունը։ Ինչ վերաբերում է հակահեղափոխությանը, ապա այն ևս գոյություն չունի, կա հակամարտություն։ Եվ  կա մեկ   հիմնարար ու  դրական գործընթաց՝ փոփոխություններ։ Եվ, ըստ իս,  ժամանակի մեջ հետ գնալու, այսինքն՝ անցյալին վերադարձի հավանականությունը շատ քիչ է։ Սա վերաբերում է թե՛ հանրապետականներին,  թե՛ Ռոբերտ Քոչարյանին, այն հիմնական  պատճառով, որ նրանք  ծայրահեղ վարկաբեկված են։ Հայաստանում չկա մեկը, որը  կցանկանար վերադառնալ այդ իշխանության ժամանակներին։ Եվ  նոր կառավարության վրա էլ  ներկայիս ուժեղ ճնշումները ոչ թե հանրապետականներից ու  Ռոբերտ Քոչարյանից են,   այլ հասարակությունից,  որպեսզի  կառավարությունը փորձի անել ամենը  հնարավորինս շատ և շուտ։  Ամփոփելով՝ կարող եմ ձևակերպել, որ  այս կառավարությունից  հասարակության սպասումները վտանգավորության աստիճանի բարձր են։ Նոր կառավարության խնդիրն է՝ ցույց տալ   արդյունքներ և առաջընթաց։  Հենց այդ պատճառով էլ կոռուպցիայի դեմ պայքարը օգտագործվում է առաջընթաց ի ցույց դնելու  համար։ Կհարցնեք՝ սա բավարարա՞ր է։  Ակնհայտորեն՝ ոչ, և  հենց այդ պատճառով է, որ այսօր վերաբացված են   «Մարտի 1» -ի ու Ռոբերտ Քոչարյանի գործերը։ Նոր կառավարությունն ունի այն  առավելությունը, որ ինչ էլ անի, ցույց է տալիս առաջընթաց։ Նախ, այն պատճառով, որ նախկինում  կոռուպցիայի դեմ տարվող պայքարը լուրջ չի եղել, և  հիմա ինչ արվում է, լուրջ է։

Ասում եք՝ չկա հակահեղափոխություն  ևս, ուրեմն՝ ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն ասում, որ արդեն քաղաքականության մեջ  է ։

-Սա  տևական ժամանակ գործածված «հին լեզու» է, որն  ի ցույց է դնում քաղաքականապես  ոչ համարժեք մոտեցում իրողություններին։ Բոլորն էլ, ներառյալ Ռոբերտ Քոչարյանն, իրավունք ունեն վերադառնալու,  բայց ակնհայտ է,  որ   նա օրենքի հետ   խնդիր ունի։ Եվ նաև՝  չեմ կարծում, որ 2-րդ նախագահն ունի քաղաքական աջակցություն․ ինքը «անցած» նախագահ է, ոչ ապագայի։

Շատ է խոսովում ներգաղթի մասին, Դուք Սփյուռքից եք, կա՞  Սփյուռքում  վերադառնալու տրամադրություն, թե սա կառավարության, այսպես ասած, PR քայլերից է։

-Սփյուռքից չեմ, ես 12 տարի ապրում եմ  Հայաստանում  և չեմ կարող  տեղյակ  լինել՝ ստույգ  ինչ  է մտածում այս առումով Սփյուռքը։  Իմ կարծիքով՝  վերադառնալուն առավել հակված կլինեն  Ռուսաստանում ապրող հայերը։ Եվ նաև  այն հայերը, որոնք տարիներ առաջ են հեռացել   և հիմա վերադառնում են, որպես կայացած արհեստավարժներ։ Սրա լավագույն օրինակը Քաղաքացիական ավիացիայի պետի  վերադարձն է։

Հայաստանի նոր իշխանության կողմից բազմիցս հայտարարվել է, որ արտաքին քաղաքական կուրսում, մասնավորապես, Ռուսաստանի հետ, «ռևերսներ» չեն լինելու։ Սակայն այս 100 օրերի ընթացքում  նախկին վարչակարգի կողմից տարվող քաղաքականության համեմատ  ինչ-որ փոփոխություններ  նկատե՞լ եք։ Մասնավորապես, մենք մի շարք ուղերձներ լսեցինք թե՛ Բրյուսելում, թե՛ Ռուսաստանի մասին, երբ  Փաշինյանն ասում է, որ բոլորը  պետք է ադապտացվեն նոր քաղաքական իրավիճակին։

– Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, ընդհանուր առմամբ, աշխարհաքաղաքականության հետ կապ չուներ, այլ, հիմնականում, ներքին խնդիր էր՝  երկրում իշխանության  փոփոխության։ Այդ իսկ պատճառով,  փոփոխություններ արտաքին քաղաքականության մեջ չպետք է ակնկալել։  Այսուհանդերձ, ՀՀ նոր իշխանությունն իր առաջ  այս իմաստով դրել է  որոշ ակնկալիքներ։ Իսկ այն, ինչ  տեսնում ենք Ռուսաստանի կողմից   վերջին 1,5-2 ամիսների ընթացքում,  քայլեր են՝ փորձարկելու, «ստուգելու» Հայաստանի նոր կառավարությանը․  Հայաստանի կառավարությունը    նոր է  ու անծանոթ ոչ  միայն Ռուսաստանին, այլև շատ այլ  երկրների։

Ստացվե՞ց Հայաստանի նոր  իշխանությունների մոտ՝ Մոսկվային ինչոր բաներ  հասկանցնելու առումով։ Մասնավորապես,  հասկացա՞նոր ՀՀ ներքին քաղաքականությունը  տարածվում է արտաքինի վրա, որ իրենք  այլևս  պետք է ադապտացվեն նոր իրողություններին։

– Ռուսաստանի դիտանկյունից՝ Հայաստանը վտանգավոր օրինակ է ոչ բռնի իշխանափոխության և ժողովրդի իշխանության առումով։ Վտանգավոր է նաև այն պատճառով, որ ապրիլյան  իրադարձությունները  ցույց  տվեցին,  թե  որքան հեշտ իշխանությունը կարող է հեռացվել։ Սրանից անհանգստանում են   ոչ միայն ՌԴ-ն, այլեւ ՀԱՊԿ մեր մյուս գործընկերները՝ Ղազախստանը, Բելառուսը, և անգամ՝ Ալիևը՝ Բաքվում։

Կան հայռուսականհարաբերություններում առկա  ճգնաժամի մասին գնահատականներ, փորձագետների մի  մասը որակում է՝ չհասկացվածություն։ Թվում էր, թե այդ  հարցի պատասխանը պետք է ստանայինք Փաշինյանի՝ օգոստոսի 17-ի հանրահավաքից, բայց  նա  սոսկ ինչոր հումանիտար ծրագրի մասին խոսեց՝ առանց մանրամասների։ Գիտե՞ք, օրինակ, թե դա ի՞նչ ծրագիր է։

-Առավել հետաքրքիրն այն է, որ  Հայաստանի նոր կառավարությունը փորձում է կայունացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ տարածվելով տնտեսության  ու ռազմական փոխգործակցության ոլորտներից դուրս՝ դեպի հումանիտար ուղղություն։ Թեև չգիտեմ՝ ինչ ծրագիր է։

–  ՀՀ պաշտպանության նախարարը վերջին տասն  օրումանգամ եղավ ՌԴում մեկ անգամ  հանդիպեց ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ՝ Նախիջևանում լարվածության  առիթով, հաջորդ անգամ՝ Մոսկվայում մեկնարկած «Արմիա-2018 » միջացառման շրջանակներում, որից հետո Հայաստանում կողմերը ստորագրեցին  Կալաշնիկովի նոր АК-12 և АК-1 նմուշների արտադրություն հիմնելու մասին համաձայնագիր։

-Կարող եմ ասել, որ 2 երկրների՝ պաշտպանական ոլորտում  փոխգործակցության առումով իրավիճակը բարելավվել է։ Եվ  պատճառն այն է, որ Ռուսաստանի համար ավելի ակնհայտ է դարձել  և,  հետևաբար, այս երկիրը  սկսել է ավելի շատ կարևորել Հայաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ դերակատարությունը։

Իսկ ինչով  է պայմանավորված այս նոր ըմբռնումը՝ ամերիկյան պատժամիջոցնե՞ր, Իրա՞ն։

-Իհարկե, Իրան, բայց նաև այն, որ Ռուսաստանը սկսել  է հասկանալ, որ պաշտպանությունը, ռազմական փոխգործակցությունը հայ-ռուսական հարաբերությունների անկյունաքարն է։

Բայց չմոռանանք, որ այս ընթացքում ադրբեջանական կողմից ՀԱՊԿ մտնելու անհրաժեշտության մասին բարձրաձայնումներ եղան։ Եվ սա, եթե հավատալու լինենք հայ վերլուծաբանների մեծ մասին, այն է, ինչին տևական ժամանակ ձգտում է ՌԴն։

-Սա հերթական սուտն էր, միֆը՝ շատ նման ավելի վաղ շրջանառված  միֆերին, թե Ադրբեջանը պատրաստվում է միանալ ԵՏՄ-ին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով  հարցին, թե երբ Մոսկվայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, ասել է, որ լինելու դեպքում ՝ կտեղեկացնեն, ապա հավելել, թե Ղարաբաղի հարցում Ռուսաստանի  միջնորդական ջանքերը շարունակվում ենկապի մեջ են  կողմերի հետ՝ տարբեր ձևաչափերում: Ե՞ րբ կարելի է սպասել բանակցությունների ակտիվ փուլի և պե՞տք է, արդյոք, սպասել։

-Սա հարց է, ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ Ադրբեջանի համար, քանի որ բանակցային խաղաղ գործընթացի համար միակ վտանգը Բաքվից է։

Խոսքն այն մասին  է, որ Ադրբեջանի համար ընդունելի չէ  Ստեփանակերտի՝ բանկացային սեղանին միանալը։

-Սա  Բաքվի որոշելիքն է,   բայց նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, քանի որ, մի կողմից,   չունենք գործընկեր, որը պատրաստ է խաղաղության և, մյուս կողմից,  Ղարաբաղը  լինելով հակամարտության  մաս, չի կարող ընդմիշտ  դուրս մնալ այդ պրոցեսից։

Բայց Բաքուն չի ընդունում Նիկոլ Փաշինյանի ասածը։

-Իհարկե, բայց դա, կրկնում եմ,  միայն նրանց որոշելիքը չէ։ Այլ խոսքով՝ԵԱՀԿ ՄԽ-ն,  հաշվի առնելով, որ տևական ժամանակ է՝ ոչինչ չի աշխատում, իսկ  իրենց պետք են արդյունքներ, պետք է որ   ինչ-որ առաջարկներ փորձարկի։

Անի Սահակյան