Գերմանիան ունի այն տպավորությունը, որ այս տարածաշրջանում ռուսական ազդեցությունը բավականին ուժեղ է. Սուրեն Սարգսյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես հայտնի է, մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: Մինչ այդ նա արդեն հասցրել է լինել հարևան Վրաստանում, իսկ հաջորդիվ կլինի Ադրբեջանում:

Factor.am-ի հարցին` տարածաշրջանային ո՞ ր այցն է առավել առանցքային Մերկելի համար, քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Դժվար է առանձնացնել: Երեքն էլ կարևոր են: Գիտեք, որ Վրաստանն ուզում է անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Այդ երկիրը չափազանց ակտիվ է ՆԱՏՕ-ի շրջանակներում: Մասնակցում է խաղաղապահ ուժերի հետ կապված միջոցառումներին: Դա նշանակալից գործոն է, բայց Գերմանիան որոշակի զգուշավորություն է պահում: Նաև վիզաների ազատականացման հարցում էլ է այդ զգուշավորությունը պահում, քանի որ ռիսկեր է տեսնում: Տեղեկացանք, որ Վրաստանին 199 միլիոն եվրո կտրամադրվի, որի միջոցով տարբեր ծրագրեր կիրականացվեն: Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն ներկայացնող երկիր է, քանի որ հարուստ է էներգետիկ ռեսուրսներով: Իհարկե,Հայաստանի հետ կապված հետաքրքրություններից մեկը նախորդ տարի կնքված Եվրամիություն-Հայաստան շրջանակային համաձայնագիրն է, որը պետք է վավերացնեն Եվրամիության անդամ երկրների խորհրդարանները: Երեք պետությունների հետ էլ կան հարցեր, որոնք առանցքային են Գերմանիայի կանցլերի համար: Նման տարածաշրջանային այց չի եղել: Կարծում եմ` Գերմանիան ունի այն տպավորությունը, որ այս տարածաշրջանում ռուսական ազդեցությունը բավականին ուժեղ է: Ռուս-ամերիկյան հարաբերությունները շատ լարված են, սակայն ռուս-գերմանական հարաբերություններում նկատելի է դրական տեղաշարժ: Ամերիկյան պատժամիջոցների պատճառով ռուս-գերմանական տնտեսական որոշ ծրագրեր ձախողվեցին: Դրանք վերաբերում էին էներգետիկ ոլորտին»:

Մեր զրուցակիցն ընդգծում է` Գերմանիան Եվրամիության լոկոմոտիվն է:

Ըստ նրա` Բրյուսելում կայացված շատ որոշումներ գերմանական ազդեցությունն ունեն: Վերադառնալով մեր երկրին` միջազգայնագետը նշում է, որ ՀՀ –ին հետաքրքրող հարցերից մեկը Եվրամիության երկրների հետ ազատ վիզային ռեժիմի հարցն է: Սուրեն Սարգսյանը հույս հայտնեց, որ բանակցությունները մոտակա երեք-չորս տարում կտան իրենց արդյունքները:

Հարցին` արժե՞ սպասել ֆինանսական աջակցություն Գերմանիայից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նման հայտարարություն չի եղել, բայց Գերմանիան խոշոր դոնորներից է: Առաջինն իր օգնության ծավալերով ԱՄՆ-ն է, հաջորդում են Գերմանիան և Ճապոնիան: Վերջիններս օժանդակել են թե՛ կառավարությանը, թե՛ մասնավոր ՀԿ-ներին»:

Լևոն Փանոսյան