Եթե ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, անցողիկ շեմը չի հաղթահարի. Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Եթե «Հանրապետական» կուսակցությունը մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, ապա անցողիկ շեմը չի հաղթահարի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ավելին՝ պնդեց, որ այդպիսով հերթական անգամ կհայտնվի քաղաքացիների վիրավորանքների թիրախում:

«Իրենց նկատմամբ ատելության ալիքը, որ մինչև հիմա պահպանվում է, նորից կզարթնի: Հանրապետականները հիմար չեն, բավական խելացի են և հասկանում են, որ բացարձակ իմաստ չունի մասնակցել ընտրություններին»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի՝ ընտրություններին չպետք է մասնակցեն նաև այն քաղաքական ուժերը,  որոնք  այս կամ այն փուլում իշխանության մաս են կազմել:

«Այն ուժերը, որոնք հանրության կողմից ընդունելի չեն, պետք է մի պահ դադար առնեն  ու  չմասնակցեն: Պետք է մասնակցության հայտ ներկայացնեն այն դեպքում, երբ  իրենց հանրային հին դեմքերը կփոխվեն, որովհետև հին հանրային դեմքերը հասարակության կողմից ընդունված չեն, նոր դեմքեր պետք է լինեն»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Factor.am-ի դիտարկմանը՝ չէ՞ որ «ժառանգությունն» էլ հին դեմքով է ներկայանում՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, որի հասցեին մինչև այժմ էլ քննադատություններ են հնչում 2013 թվականի հայտնի իրադարձություններից հետո, Մարտիրոսյանը հակադարձեց. «Նախ պարոն Հովհաննիսյանն իշխանության մաս չի եղել, ընդամենը, մի տարի եղել է արտաքին գործերի նախարար և դրական է հիշվել հասարակության կողմից: Պարոն Հովհաննիսյանն անձնավորություն է, որը 2013 թվականին ստացել է քաղաքացիների մեծամասնության ձայները և այդ առումով բացարաձակ համեմատելի չէ»:

Արմեն Մարտիրոսյանին խնդրեցինք անդրադառնալ նաև երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամների  կողմից կուսակցություն հիմնելու և ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտին: Ծռերի որոշ անդամների հետ պայքարի ելած Մարտիրոսյանը նրանց հաջողություն մաղթեց՝ նշելով, որ նրանց հետ համագործակցության լայն դաշտ կունենան:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի՝ երեկ ասուլիսի ընթացքում արած հայտարարությանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահը ընդգծեց, որ Ավետիսյանը իրավաբանորեն ճիշտ է բնութագրել ՊՊԾ գնդի գրավման ընթացքում երեք ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Ծռերին անազատության մեջ պահելու-չպահելու հիմքերը․

«Ինձ հասած տեղեկություններով` Վանոյանն է առաջինը կրակել, իրեն ասել են՝ մի կրակի, բայց ինքը շարունակել է կրակել, որին հետևել է պատասխան կրակոց: Ակնհայտ է, որ ցավալի է, որևէ մեկը չէր ուզենա այդպիսի իրավիճակ լիներ, ոստիկանները եղել են ծառայողական պարտականությունների մեջ՝ չնայած այսօր կարող ենք հստակ ասել, որ իրենք կատարել են ապօրինի իշխանության հրամանը»,- շեշտեց Արմեն Մարտիրոսյանն, ապա հավելեց. «Վարուժան Ավետիսյանը ճիշտ է, եթե իրենց կողմից խախտվել են հումանիստական օրենքները, բնականաբար,  պետք է պատիժ կրեն, բայց եթե ապստամբությունը եղել է հումանիստական օրենքների շրջանակում, այդ թվում՝ ռազմագերիներին որևէ կերպ չվնասելու, այդ դեպքում պետք է ցուցաբերվի այլ մոտեցում, դա ակնհայտ է »:

Մեր հարցին՝ այդ դեպքում ո՞վ պետք է պատասխանատվություն կրի ոստիկանների սպանության համար, նրանց հարազատներն արդարադատություն են ակնկալում, Մարտիրոսյանը նշեց, որ ոստիկանների ընտանիքներին  պետք է հատուկ սոցիալական փաթեթ տրվի, իսկ Ծռերն էլ՝ որպես ապստամբներ, պետք է ազատության մեջ լինեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան