«Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու համար նոր փորձաքննություն է նշանակվել

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

«Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։ Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը․ «Հաշվի առնելով, որ քրեական գործով մինչ այդ նշանակված փորձաքննությունների եզրակացություններն ամբողջ ծավալով չէին բացահայտում քրեական գործի նախաքննության համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի արդյունքներն ակնկալվում է ստանալ ս.թ. սեպտեմբերի կեսերին: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՀՔԾ մամուլի հաղորդագրության մեջ։

«Հիմնադիր խորհրդարանի անդամ» Ալեք Ենիգոմշյանը հույս ունի, որ այս փորձաքննությունը կտա մի շարք հարցերի պատասխաններ, որոնք իրենք մինչ այս չունեին։ Նա հիշեցնում է, որ երբ Արթուր Սարգսյանն առաջին անգամ ազատ արձակվեց, փորձաքննական խմբի տվյալներով, նա ուներ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն, սակայն քննիչների միջնորդությամբ նա կրկին կալանավորվեց, որը դարձավ ճակատագրական։

«Արթուր Սարգսյանի դիահերձման արդյունքները, պաշտոնապես չգիտեմ՝ ինչպես են ասում, բայց չբացահայտվեցին։ Եվ պաշտպանական կողմն արտասահմանից միջազգային փորձագետ հրավիրեց և նույնիսկ այդ միջազգային փորձագետին չտրամադրվեցին իր դիահերձման արդյունքները։ Այս փորձաքննությունը թե ինչ կտա՝ չեմ կարող ասել, միայն կարող եմ հուսալ, որ սկզբունքային կգտնվեն և ճշմարտությունը կբացահայտվի»,- Factor.am-ին ասաց Ենիգոմշյանը։

«Սասնա ծռեր»-ին աջակցելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց 2016-ի դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ: Իրեն ազատ արձակելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն 2017-ի մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: 10 օր անց Սարգսյանը հիվանդանոցում մահացավ։

Լիլիթ Շաբոյան