Տաջիկստանում ՌԴ դեսպանին ԱԳՆ են կանչել․ նրան բողոքի նոտա են հանձնել

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Տաջիկստանում ՌԴ դեսպան Սեմյոն Գրիգորիևը կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել Ռուսաստանի Դաշնության տարածքում հանրապետության քաղաքացիների «իրավունքների խախտման» կապակցությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Տաջիկստանի ԱԳՆ-ից։

Նշվում է, որ ՌԴ դեսպանին Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել՝ «լուրջ մտահոգություն հայտնելով Ռուսաստանի տարածքում հանրապետության քաղաքացիների նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի դրսևորման զանգվածային դեպքերի, ինչպես նաև նրանց իրավունքների ու ազատությունների խախտման հետ կապված»։ Նոտայի տեքստում ասվում է, որ «նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, որն արմատապես անհամատեղելի է ռուս-տաջիկական հարաբերությունների ոգու և ավանդույթների հետ»։

Տաջիկստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայի օդանավակայաններում պահվում են երկրի հազարից ավելի քաղաքացիներ, որոնք փորձում են մուտք գործել Ռուսաստան։ Նշվում էր, որ տաջիկստանցիները պահվում են ոչ նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններում և չեն ապահովվում տաք սնունդով։