Սամվել Բալասանյանը մարզային ուժային կառույցների ղեկավարներին գումարներ է տվել հակառակորդների մասին տեղեկություններ ստանալու համար. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս 2018 թվականի հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ նախկինում գործարարները ճամպրուկով գումար են տարել Բաղրամյան 26, սակայն իր պաշտոնավարման օրոք նման բաներ չեն լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններրի համաձայն` բացի Բաղրամյան 26-ին ճամպրուկներով գումար տալուց` գործարարներին ստիպել են մարզային ուժային կառույցներին եւս գումար տալ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` տարիներ շարունակ պաշտոնյաները, գործարարները մարզային ուժային կառույցների հետ նաեւ ընկերական կապեր են ստեղծել, արդյունքում՝ ներքին կարգով պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրավապահները պարբերաբար տեղեկություններ կտան նրանց հակառակորդների մասին: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի` մասնավորապես նման մի գործընթացի է մասնակից եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ օդում կախված լուրերի` նա մարզային ուժային կառույցների ղեկավարներին պարբերաբար գումարներ է տվել, որի դիմաց էլ ստացել է իր հակառակորդների մասին տեղեկություններ, որոնց մի մասը հարկ եղած դեպքում հրապարակել է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: