ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը միացել էր ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հիշատակին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության հայտարարած սգո օրերին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը միացել էր ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հիշատակին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության հայտարարած սգո օրերին: Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի  հանրային տեղեկատվության վարչությունից, օգոստոսի 19-ից՝ կիրակի, մինչև օգոստոսի 22-ը՝ չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դրոշն իջեցվել էր։

Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի հայաստանյան թիմը մեկ րոպե լռությամբ հարգեց պետական գործիչ, դեպի լավը առաջնորդող ուժի մարմնացում, կայուն զարգացման, ավելի արդար և խաղաղ աշխարհի ջատագով Քոֆի Աննանի հիշատակը։

Կոֆի Անանի հիշատակին նվիրված արարողության ժամանակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Մշտական համակարգող Շոմբի Շարփը արժևորեց նախկին Գլխավոր քարտուղարի հսկայական դերը՝ որպես խաղաղության և ամբողջ մարդկության համար մարդու իրավունքների համաշխարհային առաջամարտիկ, ով միևնույն ժամանակ դիմակայել է իր պաշտոնավարության փոթորկոտ ժամանակաշրջանի 1997-2006թթ մարտահրավերներին։

ՄԱԿ-ի Մշտական համակարգողի  ժ/պ Տանյա Ռադոչայը,Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Կառավարության, ՀՀ նախագահի աշխատակազմի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանում Հունաստանի, Լեհաստանի, Իտալիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Լիբանանի և այլ երկրների դեսպաններ գրառում կատարեցին սգո մատյանում, որ բաց էր երկուշաբթի օրը՝ օգոստոսի 20-ից և մինչև չորեքշաբթի՝ օգոստոսի 22-ը: