Կան ուսհաստատություններ, որտեղ  վիճակը բավականին անմխիթար է. ԿԳ փոխնախարար

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի թվով 17 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ  ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին,  2018-2019 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկել օպերատիվ լուծումներ պահանջող հարցերը:

Ամփոփելով եռօրյա շրջայցի արդյունքները` նախարարի տեղակալն արձանագրել է, որ շատ ուսումնական հաստատություներում ԵՄ բյուջետային աջակցության, «Սեյվ դը չիլդրն»,   «Վորլդ Վիժն», Գերմանիայի տնտեսական համագործակցության «GIZ»,  «Անուշավան Աբրահամյան» բարեգործական  հիմնադրամի և այլ դոնոր կազմակերպությունների աջակցության ծրագրերով վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել, զուգահեռաբար կան նաև  հաստատություններ, որտեղ  վիճակը բավականին անմխիթար է: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի` դրանք հիմնականում բժշկական քոլեջներն են:  Կան նաև տեղական առանձնահատկություններ, օրինակ Սյունիքի մարզում Քաջարանի քոլեջը ապահովված է լավ պայմաններով, սակայն այնտեղ աշխատողների խնդիր կա, քանի որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը  մասնագետներին բարձր վարձատրութուն է ապահովում  և  այնտեղ մասնագետը  շահագրգիռ չէ աշխատելու քոլեջում` ցածր աշխատավարձով: Որպես ընդհանուր խնդիր` ԿԳ նախարարի տեղակալն առանձնացնում է  կառավարման խորհուրդների արդյունավետության բարձրացումը. «Կառավարման խորհուրդներում որպես կանոն ընդգրկված են գործատուներ,  բայց նրանք հաճախ քոլեջի կյանքում ակտիվ ներգրավվածություն չունեն և չեն մասնակցում հաստատության  զարգացմանը և ուսումնական գործընթացին:  Մինչդեռ  գործատուների ներգրավվածության իմաստն այն էր, որ նրանք ուսանողների համար  իրենց ընկերություններում ուսումնական պրակտիկա կազմակերպեն:  Մտահոգիչ մի խնդիր էլ կա,  որը միանգամից նկատելի է բոլոր հաստատություններում: Ուսումնական հաստատության հաջողությունը պայմանավորված է նաև տնօրենի նախաձեռնողականությամբ: Եթե  տնօրենը ակտիվ է, ունի տեսլական, քոլեջի կամ ուսումնարանի զարգացման ռազմավարություն, որպես կանոն արդյունքը դրական է»,- նշում է Հ. Հովհաննիսյանը: Նախարարի տեղակալի համոզմամբ` ՄԿՈՒ համակարգի զարգացման համար  կարևոր է ձեռնարկատիրական գործունեության հնարավորության ստեղծումը, որը քոլեջներին և ուսումնարաններին կապահովի արտաբյուջեով և կխթանի զարգացումը: ՄԿՈՒ հաստատություններն ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և դրանց նպատակային օգտագործման  համար պետք է համապատասխան միջավայր և իրավական դաշտ ստեղծել: Զարգացման հեռանկարային մյուս մոդելը ՄԿՈՒ հաստատություններում դուալ կրթության համակարգի ներդրումն է, որը  աշխատանքի վրա հիմնված կրթություն է:

Ինչ վերաբերում է ընդունելությանը, ապա նախարարի տեղակալի գնահտմամբ թեպետ այս տարի  կառավարության կողմից տեղերը  նվազել են, սակայն մարզերում անգամ հատկացված անվճար տեղերի համալրման խնդիր կա: Մասնագիտությունների  ընտրության հարցում ևս նոր` աշխատաշուկային միտված  պահանջարկ ձևավորելու խնդիր կա:

Ամփոփելով այցի արդյունքները` ԿԳ նախարարի տեղակալը նշում է, որ այն իր համար օգտակար է եղել և արձանագրված խնդիրները պետք է արտացոլվեն ոլորտի քաղաքականության մեջ: