Շվեդիայում համոզված են, որ Թուրքիայի տնտեսական ճգնաժամը սպառնալիք է Եվրոպայի համար

Լուրեր

12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
Բոլորը

Շվեդիայի քաղաքական շրջանակներում համոզված են, որ ներկա պահին Թուրքիան ամենամեծ սպառնալիքն է ստեղծում այս երկրի տնտեսության համար. փոխանցում է ermenihaber-ը:

Մասնավորապես «Ձախերի» կուսակցության նախագահ Յունաս Շյոսթեդը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել․

«Էրդողանը միայն Թուրքիայի համար չի ժողովրդավարական աղետի պատճառ դարձել, նա վատ առաջնորդ է ողջ տարածաշրջանի համար։ Նա երկիրը տանում է դեպի տնտեսական կործանում։ Երբ հանդիպում են այնպիսի երկու կերպար, ինչպիսիք են Էրդողանը և Թրամփը, ամեն ինչ կարող է պատահել»։

Շվեդ պատգամավորի կարծիքով՝ չնայած այն բանին, որ Թուրքիայի տնտեսությունն առանձնապես մեծ չէ, այդ երկրի տնտեսական խնդիրները կարող են անդրադառնալ եվրոպական բանկային համակարգի վրա։

Մյուս կողմից, Շվեդիայի ֆինանսների նախկին նախարար Անդերս Բորգը նույնպես մտահոգություն է հայտնել Թուրքիայի տնտեսական վիճակի վերաբերյալ՝ համարելով, որ Թուրքիան շատ ծանր ճգնաժամ է ապրում։

Բորգը նկատել է, որ նախագահ դառնալուց հետո Դոնալդ Թրամփը բոլորովին այլ արտաքին քաղաքականություն է վարում՝ օգնելու փոխարեն կործանիչ հարվածներ հասցնելով այլ երկրների տնտեսություններին։ Իսկ Թուրքիայից ներմուծվող ալյումինի և պղնձի համար սահմանված հավելյալ հարկերը, ըստ շվեդ գործչի, էլ ավելի վատթարացրին Թուրքիայի առանց այդ էլ վատ վիճակը և Էրդողանի կառավարությանը կանգնեցրին  ֆինանսական քաոսի սպառնալիքի առաջ։