Ոսկեպարը կարող է անկլա՞վ դառնալ․ մտահոգություններ սահմանազատման մեկնարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
Բոլորը

Տավուշի մարզում թեև երեկվա համեմատ այսօր հանգիստ է, սակայն Կիրանց և Ոսկեպար գյուղերի հատվածում շարունակում է փակ մնալ Հայաստանը Վրաստանին կապող միջպետական ավտոճանապարհը։ Չնայած բողոքի ակցիաներին՝ Հայաստանի կառավարությունը շարունակում է Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնել։

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում երեկ տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը՝ լուսանկար հրապարակելով։ Վարչապետի այս գրառումն արժանացավ իշխանականների ցնցությանը։ Օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Փաշինյանի գրառումը տարածեց՝ այն համարելով «պատմական», իսկ 40 րոպե անց հեռացրեց պատմական բառը՝ գրելով․ «Սա հույսի առկայծող ճանապարհ է։ Սա գրվող պատմություն է մի նոր»։

Factor TV-ն արձանագրել էր, որ սահմանազատման աշխատանքերի հիմնավորմամբ երեկ գրեթե ամբողջ օրվա ընթացքում ուժայինները փակել էին Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը։ Երեկ Նոյեմբերյան գնալու համար առաջարկվում էր շրջանցող ճանապարհ, որն անցնում է Բաղանիս գյուղի միջով։ ԱԱԾ-ն էլ տեղեկացրել էր, որ այս ճանապարհը փակ է ականազերծման աշխատանքների իրականացման համար։

Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս և առաջնագծին մոտ գտնվող այլ գյուղերի բնակիչների մտավախություններն աճել են ուրբաթ օրվանից, երբ Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցման համար վերջնաժամկետ սահմանվել է մինչև մայիսի 15-ը։ Քարտեզագիրը մեկնաբանում է Հայաստանի կառավարության և Ադրբեջանի կողմից հրապարակած այս երկու քարտեզները, ներկայացնում վտանգները, թե ինչ կլինի, եթե ադրբեջանական կողմը գա և զբաղեցնի այս տարածքները։

Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով վստահեցնում են, թե Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանին որևէ թիզ հող չի զիջվում։

Չնայած Նիկոլ Փաշինյանի այս պնդումներին՝ Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչները, որ ուրբաթ օրվանից ճանապարհներ են փակում և չեն դադարեցնում բողոքի գործողությունները, բազմաթիվ խնդիրների առջև են կանգնում։ Վերջին երկու ամիսներին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված բնակիչները շատ դեպքերում չեն էլ ցանկանում հարցազրույց տալ՝ նշելով, որ իրենց մտահոգող խնդիրներն արդեն ձևակերպել են։ Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանը կառավարությունում հանդիպումից հետո նշում է՝ չի բացառում, որ Ոսկեպարն անկլավի վերածվի։

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի խոսքով՝ այս վտանգը կառաջանա այն դեպքում, եթե Հայաստանի տարածքում գտնվող Ասկիպարա անկլավը վերադարձվի Ադրբեջանին և դրա համար ճանապարհ տրամադրվի։ Նշենք, որ Ասկիպարան, որը Խորհրդային միության տարիներին, ըստ Գալչյանի, տրվել է Ադրբեջանին, կապ չունի Աշաղը Ասկիպարայի հետ, որի շուրջ այժմ գործընթացներ են սկսվել։

Բողոքի ակցիա իրականացնող բնակիչները մտահոգված են ադրբեջանցի զինծառայողների՝ իրենց տների բակերում հայտնվելու հեռանկարից։ Իշխանությանը մեղադրում են անվտանգության մեխանիզմներ չապահովելու և միակողմանի զիջումների գնալու համար։ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային մասնակցող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը չի հստակեցնում, թե, իր պատկերացմամբ, որքան է կազմում ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Չնայած Հայ առաքելական եկեղեցու սպասավորը չի հստակեցնում, թե որն է ՀՀ տարածքային ամբողջականությունը, այնուհանդերձ, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը ջահերով երթի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր․ «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման»։

Այսօր Ծիծեռնակաբերդում Գարեգին Երկրորդը հրաժարվել է պատասխանել այս թեմայով հարցերին, միայն կոչով դիմել է իշխանություններին՝ արիությանը վախկոտություն չխառնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան