Տեղի ունեցավ քաղավիացիայի զարգացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում օգոստոսի 23-ին տեղի ունեցավ քաղավիացիայի զարգացման նպատակով նախարարին կից ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:
 
Շաբաթներ առաջ քաղավիացիայի խնդիրների շուրջ կայացած քննարկման ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն առաջարկել էր ձևավորել աշխատանքային խումբ, որում կարող են ընդգրկվել Հայաստանում քաղավիացիայի զարգացմամբ շահագրգիռ բոլոր անձինք։ Խորհուրդը կզբաղվի քաղավիացիայի խնդիրների վերհանմամբ, դրանց քննարկմամբ, որի արդյունքում առաջարկություններ կներկայացնի միասնական որոշում կայացնելու համար: 
 
Աշխատանքային խմբում ընդգրկվել են քաղավիացիայի համակարգի փորձառու վետերաններ, ավիացիայի ոլորտի հետ առնչվող մասնագետներ, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, ում համար կարևոր է հայկական ավիացիայի զարգացումը։ 
 
Առաջին նիստում, որը վարում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, քննարկվեցին աշխատանքային խմբի հետագա գործունեությանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցեր։
 
Սկզբունքային առաջարկներ եղան քաղավիացիայի զարգացման հայեցակարգ մշակելու մոտեցումների, գործընթացի առաջնահերթությունների վերաբերյալ։
 
Աշխատանքային խմբի անդամներն ընդգծեցին, որ պատրաստակամ են անշահախնդիր համագործակցել և իրենց գիտելիքները ներդնել հայկական ավիացիայի զարգացման գործում։