Ի՞նչ կապ ունեն Միհրան Պողոսյանն ու Վահան Հարությունյանը Լոռու մարզում կառուցվող լեռնադահուկային հանգստի գոտու հետ

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

ՀՀ Լոռու մարզի  Լերմոնտովո և Անտառաշեն համայնքների վարչական տարածքներում՝ Մայմեխ լեռան փեշին, կառուցվելու է  լեռնադահուկային հանգստի գոտի, որն, ըստ կառուցողների, կխթանի էկոտուրիզմն ու լեռնադահուկային սպորտի զարգացումը Հայաստանում։

Այս ներդրումային նախագիծը  դեռեւս այս տարվա մարտ ամսին Կառավարության հաստատմանը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման  նախկին նախարար Դավիթ Լոքյանը։

Նախարարի  փոխանցմամբ՝ ներդրումային ծրագիրն իրականացնող «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն պետք է նախնական՝ գույքային և հողային, գնահատում իրականացնի,  ընկերությունը պետք է կատարի չափագրումներ և կազմի օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները,  և հենց այստեղ է, որ ի հայտ են եկել խնդիրներ։

 

Factor.am-ին դիմած Լոռու մարզի Անտառաշեն համայնքի բնակիչները տեղեկացրեցին, որ   լեռնադահուկային հանգստի գոտու կառուցման համար  իրենցից պահանջել են չնչին գումարով վաճառել իրենց տները․ 

«Մեզ ասում էին՝ հրաժարվեք ձեր տներից եւ հողերից՝ խոստանալով ընդամենը  2500 ԱՄՆ դոլար, ինչը չնչին գումար  է։ Մենք էլ, բնականաբար, հրաժարվեցինք »,- մեզ հետ զրույցում պատմեց Անտառաշենի բնակիչը՝  հավելելով, որ այս հարցում իրենց  փորձել է համոզել Լոռու նախկին մարզպետը։ Ի դեպ, երբ անտառաշենցիները բողոքել են քանդված ճանապարհներից եւ մարզպետից հետաքրքրվել, թե երբ, ի վերջո, կկառուցվեն գյուղ տանող ճանապարհները, վերջինս, ըստ անտառաշենցիների,  ասել է՝ դե որ հրաժարվեցիք վաճառել ձեր տները, որ այստեղ  բարձրակարգ հանգստի գոտի կառուցվի, ուրեմն՝ նորմալ ճանապարհ էլ չեք ունենա։

Ըստ գյուղացիների, Լոռու նորանշանակ մարզպետի դիրքորոշումն էլ նախորդից չի տարբերվում։ 

Անտառաշենի բնակիչների փոխանցմամբ՝   լեռնադահուկային հանգստի գոտին կառուցող ընկերությունը կապ ունի  Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ, ով գյուղացիներին ասել է, թե պատրաստվում է այդտեղ «Շվեյցարիա կառուցել»։

Factor.am-ը փորձեց պարզել, թե ում է պատկանում  «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն։

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից տեղեկանում ենք, որ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն պետական գրանցում է ստեցել 2017 թ․ դեկտեմբերի 21-ին։ Ընկերության հիմնադիրը Տիգրան Հարությունյանն է, գործադիր տնօրենը՝ Մհեր Բաղդասարյանը։ 

 

 «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ի հիմնադիրը «Միկշին» ընկերությունն է, որի 100 տոկոս բաժնետերը կրկին Տիգրան  Հարությունյանն է, ով հանդիսանում է  «Միկմետալ» ընկերության  սեփականատեր  Միխայիլ Հարությունյանի որդին։

Նշենք, որ  «Միկմետալ» ընկերության սեփականատերերից է նաև Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահան Հարությունյանն, ով Միխայիլ Հարությունյանի մյուս որդին է։

Իսկ Վահան Հարությունյանն էլ հանդիսանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի քեռու որդին։

Քանի որ անտառաշենցիները նշում էին, որ կառուցվող հանգստի գոտին կապ ունի պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ,  Factor.am-ը փորձեց  հենց պատգամավորից պարզել վերջինիս առնչությունը Մայմեխ լեռան փեշին կառուցվող  լեռնադահուկային հանգստի գոտու հետ։

«Ես կարծում էի, որ հեղափոխությունից հետո զրպարտություններն ու ապատեղեկատվությունը պակասել են, սակայն, պարզվեց, այդպես չէ»,-փոխանցեց Միհրան Պողոսյանը՝ հերքելով իր  կապը կառուցվող լեռնադահուկային հանգստի գոտու հետ։ 

Անի Սահակյան