ՊԵԿ նախագահն ընդունել է Արցախի  ֆինանսների նախարարին. ստորագրվել է 2018-2020 թթ. համագործակցության միջոցառումների ծրագիրը

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Օգոստոսի 23-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության բարձրաստիճան ղեկավարության հանդիպումը: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում՝ երկու հայկական պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները և հեռանկարները. տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ և Արցախի պետեկամուտների գերատեսչությունների սերտ համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի՝ աջակցություն երկու պետությունների պետեկամուտների վարչարարության ներդաշնակեցմանն ու դինամիկ զարգացմանը, պետական բյուջեների եկամուտների աճին և հայ գործարարների օրինավոր շահերի պաշտպանությանը: Արցախցի գործընկերներին ուղղված ողջույնի խոսքում ՊԵԿ ղեկավարը վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը՝ առաջիկայում էլ ավելի ընդլայնելու երկու գերատեսչությունների համագործակցությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ստորագրել են գերատեսչությունների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության՝ 2018-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը: Եռամյա գործակցության ծրագրով նախատեսվում է փորձի, գիտելիքների, տեղեկատվության փոխանակման, համատեղ աշխատանքների իրականացման ուղղություններով բազմաթիվ միջոցառումներ: Կողմերն ընդգծել են, որ առաջիկա տարիներին առավել արդյունավետությամբ են շարունակելու գործակցությունը: