Ուկրաինական ԱԹՍ-ները, ամենայն հավանականությամբ, խոցել են ՌԴ-ի խորքում թիրախները

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, ամենայն հավանականությամբ, խոցել են թիրախները Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող երկու շրջաններում։ Սմոլենսկի մարզի նահանգապետը հայտնել է «վառելիքի և էներգիայի օբյեկտներում» հրդեհների մասին, իսկ Լիպեցկի նահանգապետը՝ «անօդաչու թռչող սարքի վթարի» մասին արդյունաբերական գոտում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մեր տարածաշրջանը կրկին ենթարկվում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը պայքարում են օդային թիրախների դեմ։ Ամենայն հավանականությամբ, քաղաքացիական վառելիքաէներգետիկ օբյեկտների վրա թշնամու հարձակման արդյունքում հրդեհներ են տեղի ունեցել Սմոլենսկի և Յարցևոյի շրջաններում»,- գրել է Սմոլենսկի նահանգապետ Վասիլի Անոխինը Telegram-ում:

Ըստ նրա՝ փրկարար ծառայությունն արդեն սկսել է հետևանքների վերացման աշխատանքները։

Գրեթե միաժամանակ Լիպեցկի շրջանի նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտարարել է անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։

«Լիպեցկ քաղաքի արդյունաբերական գոտում անօդաչու թռչող սարք է կործանվել։ Զոհեր չկան»,- ասված է մարզպետի Telegram ալիքի լակոնիկ հաղորդագրության մեջ։

Ռուսական SHOT-ն էլ, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը կամ մի քանի սարքեր հարվածել են Սմոլենսկի մերձակայքում գտնվող Ռազդորո գյուղի նավթային պահեստին, որի տարածքից ծուխ ու կրակ է երևում։